30 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Հետազոտությունը կասկածի տակ է դրել Covid-19-ի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի հասնելու հնարավորությունը
Այլ Լուրեր

Հետազոտությունը կասկածի տակ է դրել Covid-19-ի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի հասնելու հնարավորությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Իսպանիայում իրականացված հետազոտությունը կասկածի տակ է դնում կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի հասնելու հնարավորությունը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կիսվելով BBC-ում հրապարակված հոդվածով: 

«60.000 հոգու հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց մոտ 5%-ի մոտ կան հակամարմիններ, իսկ կոլեկտիվ իմունիտետի համար անհրաժեշտ է 70-90% իմունիտետ տվյալ վարակիչ հիվանդության նկատմամբ»,-նշել է նախարարը:

Հայաստանում ներկայում բուժաշխատողների շրջանում իրականացվում է հակամարմինների թեստավորում: Նախատեսվում է հետո նման թեստավորում անել նաև ազգաբնակչության շրջանում: Սակայն նախարար Արսեն Թորոսյանը շեշտել էր, որ կորոնավիրուսի հակամարմինների առկայությունը անձի վարքագիծը փոխելու հիմք չի կարող հանդիսանալ, քանի դեռ չկա ապացույց, որ նա կրկին չի վարակվի: Չկա նաև իր մոտ եղած հակամարմինների առկայության երկարատևության ապացույց:

Նմանատիպ Հոդվածներ

Մոլդովան Ռուսաստանին Է դիմել COVID-19-ի պատվաստանյութի մատակարարումների հարցով

Անի Գրիգորյան

Ֆրանսիայի վարչապետը հայտնել է երկրում COVID-19-ով պայմանավորված իրավիճակի վատթարացման մասին

Նատա Հարությունյան

COVID-19. ԱՄՆ-ում հաստատված դեպքերի թիվը 5 մլն-ից ավելի է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին