21 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91817.6 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Հետախուզվողները ներկայացել են կամավոր
Իրավունք

Հետախուզվողները ներկայացել են կամավոր

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 13-ին, ժամը 10-ի սահմաններում, կամավոր բաժին է ներկայացել Աթոյան փողոցի 48-ամյա մի բնակիչ, որը փետրվարի 19-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

***
Ոստիկանության ՔՀԳՎ և Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 13-ին, Մյունխեն-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել և ներկայացել ոստիկանություն Ավանում հաշվառված 16-ամյա մի քաղաքացի, որը օգոստոսի 2-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 11.30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, կամավոր բաժին է ներկայացել Էջմիածին քաղաքի 31-ամյա մի բնակիչ, որը նոյեմբերի 18-ից ՌԴ Ադիգեայի հանրապետության ՆԳՆ կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

***
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 13-ին, ժամը 19-ի սահմաններում, «Մոսկվա-Երևան» չվերթով Հայաստան է ժամանել և կամավոր ոստիկանություն ներկայացել Ստեփանավան քաղաքի 49-ամյա մի բնակիչ, որը մարտի 23-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ապօրինի ծառահատման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

***

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 13-ին, ժամը 21-ին կամավոր բաժին է ներկայացել Աբովյան քաղաքի 37-ամյա մի բնակիչ, որը օգոստոսի 7-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով:

Նմանատիպ Հոդվածներ

Նոր Պարեկային ծառայության կազմավորումից հետո կդադարի ոստիկանության երկու ստորաբաժանումների գործունեությունը․ Մուշեղ Բաբայան (տեսանյութ)

Սերինե

Մեկնարկել է ոստիկանության հիմնարար բարեփոխումների գործընթացը. «ՀՀ»

Սերինե

ՀՀ ոստիկանությունը հորդորում է հաղորդումների եթերի ընթացքում դիմակ կրել

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին