15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Տեղեկությունը, թե Հանրայինը չի լուսաբանել վարչապետի ելույթը, չի համապատասխանում իրականությանը. հերքում
Քաղաքականություն

Տեղեկությունը, թե Հանրայինը չի լուսաբանել վարչապետի ելույթը, չի համապատասխանում իրականությանը. հերքում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը, որից հետո ելույթ ունեցավ ընդունելության ժամանակ։

NewArmenia.am-ը նկատել էր, որ պետական բյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը, սակայն, լուրերի հիմնական թողարկման ժամանակ, որը հեռարձակվում է 21։00-ին, այս ելույթը չէր հրապարակե։ Այնինչ, այն տեղի էր ունեցել թողարկումից առաջ։

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Շահինյանը մեզ հետ զրույցում հաստատել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը Արցախ է ուղարկել լրագրողական թիմի, և որ «էնտեղ ինչ տեղի է ունեցել, պերեգոն են արել ինտերնետով: Ինչը կարևոր է եղել, և շուտ են ուղարկել, դրանք ավելի շուտ ենք տվել, ինչը վերջում են ուղարկել, դրանք արդեն կայքում են դրվել»:

Ավելի ուշ, պատասխանելով նաև մեր գրավոր հարցերին, Ռուբեն Շահինյանն ասաց, որ ընդունելությունը, որի ժամանակ ելույթ է ունեցել վարչապետը, փակ է եղել, լրագրողները մուտք չեն ունեցել, իսկ տեսանյութը փոխանցվել է երեկոյան 23։00 սահմաններում, երբ լուրերի թողարկումն ավարտված է եղել։

Նա հերքեց մեր այն տեղեկությունը, որ առավոտյան լուրերի թողարկման ժամանակ ելույթը չի հեռարձակվել, նշելով, որ այն եթեր է գնացել հենց առավոտյան։

NewArmenia.am-ին հայտնի դարձավ, որ ընդունելությունը, որի ժամանակ վարչապետը ելույթ է ունեցել, փակ է եղել լրագրողների համար՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին