Գլխավոր » Հզոր, հաղթական հոգեբանություն ունենք. Սարգիս Ադամյան
Սպորտ

Հզոր, հաղթական հոգեբանություն ունենք. Սարգիս Ադամյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմ»-ի հարձակվող Սարգիս Ադամյանն ակումբի վերջին հաղթանակը կապում է հզոր հոգեբանության հետ:

«Մենք հզոր, հաղթական հոգեբանություն ունենք: Ուզում ենք միշտ հաղթել: Մեծ և բարդ աշխատանք կատարվեց «Քյոլն»-ի դեմ խաղում: Մրցակիցն արժանի էր ոչ-ոքի արդյունքի, քանի որ լավ խաղ ցուցադրեց»,Ադամյանի խոսքերը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության՝ Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Հոֆենհայմ»-ն արտագնա խաղում մրցեց «Քյոլ»-ի հետ: Առաջին կեսից հետո «Հոֆենհայմ»-ը պարտվում էր նվազագույն հաշվով: Սակայն 46-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Սարգիս Ադայանը և 48-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ դառնալով գոլի հեղինակ: Արդեն խաղավարտին ավելացված րոպեին «Քյոլն»-ի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոններն Ադամյանի նկատմամբ և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Լոկարդին: «Հոֆենհայմ»-ը հաղթեց 1:2 հաշվով:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին