9 C
Yerevan
2 Ապրիլի, 2020
52041 By Google Analytics
Գլխավոր » Հիմա սա ֆորսմաժո՞ր է․ պետությունը ունի՞ դիրքորոշում, պարոն նախարար․ Մարուքյան
Քաղաքականություն

Հիմա սա ֆորսմաժո՞ր է․ պետությունը ունի՞ դիրքորոշում, պարոն նախարար․ Մարուքյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Պարոն նախարար, նախորդ նիստի ժամանակ ես հարց եմ բարձրացրել ֆորսմաժորային իրավիճակի հետ կապված և պետության դիրքորոշումը պարզաբանման վերաբերյալ և շարունակում եմ հայցել այդ դիրքորոշումը։ Հիմա տեսեք․ պետությունը հայտարարել է արտակարգ դրություն, դրանով միջամտել է հազարավոր տնտեսվարողների և նրանց մոտ աշխատողների գործունեությանը, այդ միջամտությունից հետո որևէ ցուցում չկա, թե այդ մարդիկ ինչպես կարող են վերականգնել և արդյոք դա համարվո՞ւմ է ֆորսմաժոր, թե՞ ոչ։ Օրինակը բերեցի, որ ինչ-որ մեկն ունի ռեստորան կամ ակումբ, տարածքը վարձակալել է և հիմա տարածքի տերն ուզում է վարձը, ինքը չի կարող տալ վարձը, քանի որ չի գործում, որովհետև պետությունն արտակարգ դրություն է հրավիրել, բայց նաև, եթե չտա, տարածքի տերն էլ ունի վարկ, պետք է իր վարկը փակի և էս շղթան շարունակվում է, այսինքն, պետությունը հիմա ունի՞ դիրքորոշում, ի՞նչ է ասում, պետք է ասի, օրինակ, այ մինչև էս օրից, էս օրը էս մարդկանց գործունեության մեջ մենք միջամտել ենք՝ արտակարգ դրություն հայտարարելով, հետևաբար ֆոսմաժոր է իրենց պարտականությունները չկատարելու համար, այո՞, թե՞ ոչ։ Թե չէ մարդկանց ուղարկել դատարանների դուռը, որ գնացեք դատարան, մասնավոր հարց է, իրար հետ վիճեք, հետո վեճի արդյունքում կերևա՝ ով է ճիշտ, ով՝ սխալ, չեմ կարծում, թե դա ճիշտ է։ Սովորական պայմաններում՝ միգուցե, բայց ոչ արտակարգ դրության պայմաններում։ Եվ մյուսն, էլի իրավական ցուցումների մասին։ Էս ամբիոնից վարչապետն ասեց, որ 65 տարին լրացած և ավելի բարձր քաղաքացիները, կամ 60, չեմ հիշում, աշխատողները պետք է հիմա դուրս չգան, զգույշ լինեն և այլն, հիմա մենք նամակներ ենք ստանում, որ էդ տարիքի մարդկանց կանչում են աշխատանքի՝ տարբեր մարմիններում, հիմա պետությունն ինչ-որ ցուցում ունի՞, ինչ-որ իրավական բան կա՞, որ էս մարդը հղում կատարի դրան։ Իրավական ցուցումների բաց կա, որին կխնդրեի, պարոն նախարար, ամփոփիչ ելույթին անդրադառնաք, պարոն նախարար»,- ԱԺ արտահերթ նիստին այսօր՝ ելույթների ժամանակ Արդարադատության նախարարին դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկում էր կառավարության կողմից ներկայացված` մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջը խախտելու համար վարչական և քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը, որն ընդունվեց միաձայն։

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորների հեռախոսազանգերը կֆիքսվեն նրանց արագ գտնելու նպատակով

Սերինե

Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ արտահերթ նիստին

Սերինե

Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին