6 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Հիմա սոցցանցերում նոր էջեր բացահայտելու ժամանակը չէ, պետք է տարածել 100% վստահելի, մի քանի աղբյուրով ստուգված ինֆորմացիա․ Սամվել Մարտիրոսյան
Այլ Լուրեր

Հիմա սոցցանցերում նոր էջեր բացահայտելու ժամանակը չէ, պետք է տարածել 100% վստահելի, մի քանի աղբյուրով ստուգված ինֆորմացիա․ Սամվել Մարտիրոսյան

NewArmenia.am-ը զրուցել է մեդիա հետազոտող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

— Պարո՛ն Մարտիրոսյան, այս պահին հայաստանյան մեդիահոսքերի հետ կապված ի՞նչ խնդիր կա, ի՞նչ խնդիր կար, որ իշխանությունը գնաց խոսքի ազատությունը սահմանափակելու ճանապարհով։

— Խոսքի ազատության սահմանափակումն այդքան էլ լավ բան չէ ու ընդհանուր առմամբ խնդիրներ է առաջացնում։ Սակայն, հաշվի առնելով ներկա իրավիճակը, ռազմական դրությունը, ինչպես նաև ահռելի քանակի ապատեղեկատվության ներթափանցումը, սա ինչ-որ ձևով փորձ է այս ամենը ֆիլտրելու։ Կարծում եմ՝ ֆիլտրացիան այս կերպ չի աշխատում, որովհետև, իրականում, լրատվական դաշտը մեզ մոտ պղտորված է բազմաթիվ անհայտ կայքերով։ Օրինակ՝ լրիվ լուրջ եմ ասում, որ կա «բուլբուլյատոր․ռու»  կայք, որի տերն ու տիրակալը հայտնի չէ։ Համոզված եմ, որ ադրբեջանական հետք չկա, այլ հայերն են։ Նման կայքերը շատ են ու սկսում են զարհուրելի տեղեկատվական հոսքեր, որոնք այսպես, թե այնպես գրաքննողների ձեռքով չեն կարող անցնել, որովհետև չգիտեն, թե ով է հետևում կանգնած ու կյանքում կարող  է չգտնեն։ Մյուս հարցը նրանում է, որ տեղեկատավական դաշտն ինքնին պաշտոնականին հարող էր։ Կարծում եմ՝ մեծ քանակի շեղումներ գոյություն չուներ ու լրագրողների մեծ մասը պատասխանատվությամբ է մոտենում այս պահին՝ անկախ իր կարծիքներից, որ ունեցել է խաղաղ ժամանակ։ Գրաքննությունը, կարծում եմ, փորձ է ինչ-որ պահի փակելու ամենը, եթե հանկարածակի շատ վտանգավոր տեղեկատվական հոսքեր լինեն։ Լավագույն բանը չէ ընկել ամեն մի ֆեյսբուքյան ստատուսի հետևից։

— Միջազգային առումով մեդիա հոսքերն ի՞նչ պատկեր ունեն:

— Երկրից երկիր տարբերություն կա, օրինակ՝ ՌԴ-ում այս պահին Ադրրբեջանը «փեշով» գումար է տալիս՝ փորձելով իրենց կողմ քաշել։ Իհարկե, շատ չի հաջողվել, թեպետ, ինչ-որ կայքեր, փորձագետներ կան, սակայն համատարած ազդեցություն չի ունենում։ Ռուսաստանյան մեդիաոլորտի ադրբեջանական ագրեսիվ ներփափանցումը սկսում է արդեն նյարդայնացնել ՌԴ իշխանություններին, որովհետև ագրեսիվ լոբբինգ է արվում ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի օգտին, որն այս պահին ամենևին ՌԴ հարևան երկիրը չէ։ Թուրքիայի ներգրավածությունը մեզ համար ստեղծել է շատ ընդհանուր դրական ֆոն, այսինքն՝ շատ երկներում Թուրքիայի ներգավածությունն ու վարձկաններ ներգրավելը մեզ համար դրական ֆոն են ստեղծում, ընդհանուր համակրանքը մեր կողմն է։ Բայց կա մի բայց՝ պետք է ավելի լրջացնել, քանի որ մեր խնդիրը միայն համակրանք առաջացնելը չէ, այլ Արցախի միջազգային ճանաչման հարցն առաջ տանելն է։ Դեռ շառ անելիք կա։

— Այսօր խնդիր կա հայանպաստ ինֆորմացիան տարածելու, բայց շատ անգամ մարդիկ խճճվում են։ Ի վերջո, ի՞նչ տարածել, ի՞նչ՝ ոչ։

— Այս պահին հստակ է, որ կարևոր է տարածել միայն այն, ինչում դու 100 տոկոս  համոզված ես, տարածել աղբյուրներից որոնց վրա 100 տոկոս համոզված ես, ընդ որում, պարտադիր է ստուգել մի քանի այլ աղբյուրներով։ Մենք արդեն դեպք ունեցանք, որ ադրեջանական հակերները ներթափանցել էին շատ հայտնի լրատվական կայք ու տեղադրել իրենց հոդվածը։ Այսինքն՝ դու նույնիսկ քո վստահելի լրատվամիջոցից տարածելով կարող է սխալվես ու այդ պահին տարածես ոչ իրենց կողմից դրված, այլ ներդրված նյութ։ Տարածել միայն ստուգված աղբյուրներից, բայց վերստուգելով մեկ-երկու այլ աղբյուրներում։ Մնացած ամեն ինչը, որը կարող է նաև մեզ շատ դուրեական թվալ, պետք չէ տարածել։ Հակառակորդը հենց դրա վրա էլ աշխատում է, որ իրենք մի շարք էջեր ունեն հայկականոտ երանգով՝ հայ զինվոր և այլն, միտումնավոր մեզ դուրեկան կոնտենտ են լցնում, մարդիկ տարածում են,  հազարներով էջն աճում է, որից հետո սկսում է օգտագործել մեր դեմ։ Այնպես որ հիմա ժամանակը չէ նոր էջեր բացահայտելու և այլն, հետո, երբ կհաղթենք, Ֆեյսբուքում հետաքրքիր  էջեր ման կգանք։

— Սոցիալական ցանցերում էլ հայ-ադրբեջանական պատերազմ է՝ փաստերից մինչև հահոյանքների կռիվ։ Այս հարթակում ինչպե՞ս ճիշտ աշխատել։

— Այս պահին, այո, պետք է  այս հարթակում էլ աշխատել, բայց մտածված պետք է լինի ու շաբլոնային տեքստերով չխոսել, քանի որ լինում է, որ նույն տեքստը 40 հոգի գրում է, իսկ սրա ազդեցությունը շատ թույլ է։ Ամեն մեկը պետք է գտնի այն ոլորտը, լեզուն, որում ինքը կարողանում է աշխատել ու տանի առաջ։ Սակայն կարևոր է ադրբեջանական խմբեր չմտնելը, որովհետև դրանով միայն կմեծացնենք իրենց ցուցադրումը։ Այսինքն՝ պետք փորձել այլ երկրների լրատվամիջոցների քննարկումներն օգտագործել։ Բայց, երբ մի բան պատասխանում ես, պետք չէ հասցեական պատասխանել, այլ կարծիքդ գրել, որ հայկական շատ լինի։

— Ֆեյսբուքը մի քանի հազար ադրբեջանական էջեր փակեց՝ ատելության խոսքը տարածելու հիմքով, այս ոլորտում հիմա ի՞նչ պատկեր է։

— Միևնույնն է, իրենք մեծ ռեսուրս ունեն, սակայն ինչ-որ պահի իրենց ֆեյքերի քանակը թուլացել է։  Մի դրական բան էլ կա, որը երկարաժամկետ է, եթե ինչ-որ մի երկիր ընկնում է այդ կասկածների տակ, ապա ավելի լուրջ մոնիթորինգի տակ է հայտնվում, ու դժվարանում է  ֆեյքեր ստեղծելը։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց եւ տանել 55 տերաբայթ տեղեկատվություն. Սամվել Մարտիրոսյան

Նատա Հարությունյան

Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում․ Սամվել Մարտիրոսյան. «ՀԺ»

Սերինե

Ադրբեջանական հակերները նաև տնտեսական վնաս են հասցնում` հայկական էջեր կոտրելով. Սամվել Մարտիրոսյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին