Գլխավոր » Հիմնական գործողությունների հենքը պատժելու վրա է․ Վարդան Արամյան
Տնտեսություն և Բիզնես

Հիմնական գործողությունների հենքը պատժելու վրա է․ Վարդան Արամյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Այն, որ շուկայի մուտքի խոչընդոտները վերացվում են, այն, որ փորձում ենք մրցակցությունն ուժեղացնել, շատ լավ է, բայց դա բոլորի համար է»,- այսօր «Ի՞նչ անել-2. Տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Ըստ նրա՝ տնտեսական հեղափոխության հիմքեր միշտ էլ կան, սակայն դրանք խորքային բարեփոխումներն են։ Արամյանի կարծիքով՝ միայն կոռուպցիայի դեմ պայքարը կարելի է համեմատել երեխայի ականջը քաշելու հետ, բայց դրանից բացի անհրաժեշտ են ինստիտուցիոնալ փոփոխություններ. «Հիմնական գործողությունների հենքը պատժելու վրա է»։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին