February 17, 2020
Գլխավոր » Հիմնական օրակարգը տնտեսական կապերի ակտիվացումն է․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մոլդովայի նախագահի հետ (տեսանյութ)
Քաղաքականություն

Հիմնական օրակարգը տնտեսական կապերի ակտիվացումն է․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մոլդովայի նախագահի հետ (տեսանյութ)

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած այցի ընթացքում Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ցավոք մենք չենք կարող հպարտանալ առևտրաշրջանառության մեծ ցուցանիշներով: Ըստ նրա՝ պետք է փորձենք կազմակերպել բիզնես շրջանակների հանդիպումներ, օգնենք նրանց, որպեսզի գտնեն միջոցներ առևտրաշրջանառության մեծացման համար:

«Կարծում եմ, որ կան շատ հետաքրքրություններ թե քաղաքական, թե տնտեսական ոլորտներում: Հիմնական հարցը, կարծում եմ, տնտեսական կապերի ակտիվացումն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դոդոնը համաձայնել է, որ տնտեսական ակտիվությունը չի համապատասխանում իրենց ակնկալիքներին և հույս հայտնել, որ առաջիկայում հարցըկկարգավորվի:

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում եմ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում եմ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Freitag, 14. Februar 2020
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին