19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108188.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը
Այլ Լուրեր

Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը

Մեկնարկել են Պարզ լիճ տանող 5,6 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:

Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հ-73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ3+900-կմ9+500 հատվածի հիմնանորոգումը կատարում է «Շինպլյուս» ՍՊ ընկերությունը։ Հիմնանորոգման շրջանակներում նախատեսվում է իրականացնել հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, արհեստական կառուցվածքների իրականացում, ազդանշանային սյուների և նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշման   աշխատանքների իրականացում:

Հ-73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ճանապարհը զբոսաշրջային կարևորագույն ուղի է։ Այն մի քանի տասնամյակ չէր վերանորոգվել։ Ճանապարհի վերականգնումը կնպաստի գեղատեսիլ այս վայրում զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։

Նմանատիպ Հոդվածներ

Պարզ լիճ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները ավարտին են մոտենում

Նատա Հարությունյան

Պարզ լճի բիզնես տարածքների վարձակալության թանկացումից կտուժեն նաև այցելուները, բայց բնապահպանական խնդիր չի լուծվի․ բնապահպան

Անի Գրիգորյան

Պարզ լճի շրջակայքի տարածքների վարձավճարները պետք է վերանայվեն. նախարար

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին