27 C
Yerevan
26 Սեպտեմբերի, 2020
100131.2 By Google Analytics 25.09.2020
Գլխավոր » «Հինգ ամիս է` բանտարկված ենք Հայաստանում, բացեք սահմանը, գնանք մեր տները». ՌԴ-ում բնակվող հայերի բողոքի ակցիան
Այլ Լուրեր

«Հինգ ամիս է` բանտարկված ենք Հայաստանում, բացեք սահմանը, գնանք մեր տները». ՌԴ-ում բնակվող հայերի բողոքի ակցիան

«800 հոգուց ավելի ընտանիք մարտ ամսից եկել է ու մնացել այստեղ, այսպես շարունակվել չի կարող, եթե այդպես է՝ թող վարչապետը մեզ ապահովի բնակարանով, գումարով, որ կարողանանք ապրել այստեղ»,- այսօր այս մասին կառավարության շենքի դիմաց ասացին այն մարդիկ, ովքեր Հայաստանի քաղաքացիություն ունեն, բայց երկար տարիներ է՝ ապրում են այլ երկրում։

Հավաքվածները հիմնականում Ռուսատան մեկնել ցանկացողներն են, վերջիններս նշում են, որ վեց ամիս է, այսպես ասած, բանտարկված են Հայաստանում, ապրելու միջոցներ այստեղ չունեն, իրենց ընտանիքը, աշխատանքը ՌԴ-ում է։

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հավաքվածների հետ զրուցեց և ասաց, որ ելքային մասով որոշում կառավարության նիստում չի հնչել․ «Ամեն երկիր ինքն է որոշում, իր երկրի կանոնները, մեր քաղաքացիների համար արգելք չկա՝ Հայաստան գալու համար, բայց Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր երկար տարիներ ապրել են ուրիշ երկրներում, պետք է հաշվի առնեն այդ երկրի կանոնները, որոնք բխում են համավարակով պայմանավորված»,- մասնավորապես ասաց արտգործնախարարը։

Այնուհետև կառավարության շենքի մոտ հավաքվածները հանդիպեցին վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին, որը ասաց, որ բանակցում են տարբեր երկրների հետ, որ բացեն սահմանները։ Սակայն, հավաքվածները նշեցին, որ քանի ՀՀ-ում արտակարգ դրություն է, բոլոր երկրները հրաժարվում են ընդունել իրենց, քանի որ Հայաստանը կարմիր գոտում է։

Քաղաքացիները շարունակում են սպասել կառավարության շենքի դիմաց, որպեսզի ստանան իրենց հարցի պատասխանը։

Հիշեցնենք, որ այսօր կառավարության արտահերթ նիստի ժամանակ որոշում կայացվեց Հայաստանում սույն թվականի մարտի 16-ից սահմանված արտակարգ դրությունը երկարաձգել մինչև սեպտեմբերի 11-ը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Ռուսաստանի քաղաքականությունն է այդպիսին․ Զոհրաբ Մնացականյանը՝ ՌԴ մեկնել ցանկացող հայերին

Նատա Հարությունյան

Բուհեր չընդունված մի շարք դիմորդներ և նրանց ծնողները շարունակում են բողոքի ակցիա իրականացնել

Նատա Հարությունյան

Բողոքի ակցիա` այսօր. Ինչ են պահանջում գյուղացիները. «Ժամանակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին