6 C
Yerevan
28 Հոկտեմբերի, 2020
108988.8 By Google Analytics 27.10.2020
Գլխավոր » Հինգ մարզիչներ ստացան վաստակավոր մարզչի պատվավոր կոչում
Այլ Լուրեր

Հինգ մարզիչներ ստացան վաստակավոր մարզչի պատվավոր կոչում

Անկախության տոնի առթիվ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչումներ ստացան 5 մարզիչներ: Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նրանց կոչումներ շնորհեց սեպտեմբերի 21-ին իր նստավայրում պարգևտրման հանդիսավոր արարողությանը:

Վաստակավոր մարզչի պատվավոր կոչում ստացան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մարզիչ, միջազգային գրոյսմայստեր Արման Փաշիկյանը, Գյումրու օլիմպիկական հերթափոխի պետական մարզական քոլեջի բռնցքամարտի մարզիչ Կարեն Ղազարյանը, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, Արտաշատ քաղաքի ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն, մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանը, Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Արսեն Գաբրիելյանը:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 29-րդ տարեդարձը: 29 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին