8 C
Yerevan
30 Մարտի, 2020
50826 By Google Analytics
Գլխավոր » «ՀԽ փորձագետները խորհրդի դեմքն են, և այն հանրությանը պետք է ներկայանա հենց այդ դեմքով». ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյան
Այլ Լուրեր

«ՀԽ փորձագետները խորհրդի դեմքն են, և այն հանրությանը պետք է ներկայանա հենց այդ դեմքով». ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀԽ կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Ա. Թոփուզյանն այսօր հանձնաժողովի նիստում ներկայացրեց նախորդ տարում իրականացված աշխատանքների հաշվետվությունը: Ըստ զեկույցի՝ Կրթության և գիտության հանձնաժողովն արձագանքել է նախորդ տարի տեղի ունեցող ոլորտային իրադարձություններին և հրատապ խնդիրներին: 

Հանձնաժողովի անդամ, ֆմգթ. դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Հարությունյանը բարձրաձայնեց գիտության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ, որոնց հրատապ լուծումը պետական կառույցներ — Հանրային խորհուրդ պասիվ համագործակցության դեպքում կարող է վտանգված լինել: ՀԽ նախագահ Ս. Սաֆարյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց ռազմավարական այն քայլերը, որոնց արդյունքում այս համագործակցությունը հնարավոր կլինի դարձնել ավելի արդյունավետ՝ հիմք դնելով խորհրդատվական նոր որակի գործառույթների իրականացմանը: «Մենք քայլեր ենք ձեռնարկում՝ ապահովելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքների հրապարակայնությունը: Պաշտոնատար անձանց անհրաժեշտ է հրավիրել ոչ թե ՀԽ նիստերին, այլ փոքր կազմերով հանձնաժողովների հետ հանդիպումների, որպեսզի նրանց ներկայացվի նեղ մասնագիտական, փորձագիտական կարծիք և ոչ սիրողական: ՀԽ փորձագետները խորհրդի դեմքն են, և այն հանրությանը պետք է ներկայանա հենց այդ դեմքով»,- ասել է Ս. Սաֆարյանը: 

Նիստի ընթացքում ներկայացվեց նաև կրթության և գիտության հանձնաժողովի առաջիկա մեկ տարվա անելիքներն ու գործունեության նախնական պլանը: Կարևորվեց հատկապես տեղի ունեցող փոփոխությունների կանխատեսումների որակը, որով ՀԽ-ն կկարողանա ընդգծել կազմի փորձագիտական և վերլուծական ներուժը: Ըստ 2020թ. աշխատանքային պլանի՝ նախատեսվում է ակտիվ մասնակցություն ունենալ հանրակրթության համընդհանուր և առարկայական չափորոշիչների ուսումնասիրությանն ու քննարկմանը, իսկ հանձնաժողովի անդամ Մարինե Հովյանի առաջարկով՝ հերթական նիստում կքննարկվեն նաև ՀՀ-ում լեզվական քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: 

Այդ մասին հայտնում են Հանրային խորհրդից։

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ Հանրային խորհրդի նախագահին կողոպտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը կշարունակվի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին