8 C
Yerevan
30 Մարտի, 2020
50826 By Google Analytics
Գլխավոր » ՀՀ ԱԳ նախարարը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցեր
Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցեր

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 28-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարար Մնացականյանը շնորհավորել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա իր նպաստը կբերի Կազմակերպության սահմանած համընդհանուր նպատակների կյանքի կոչմանը։ 

«Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին Կազմակերպության շրջանակներում համագործակցության շուրջ։ Ընդգծելով ՀԱՊԿ կարևոր դերակատարությունը Հայաստանի անվտանգության համակարգում՝ Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման հարցում կենսական նշանակություն ունի անդամ-պետությունների միջև սերտ փոխգործակցությունը՝ ՀԱՊԿ առջև ծառացած խնդիրները միասնաբար հասցեագրելու և մարտահրավերները լուծելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի։

Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանն աջակցում է գլոբալ հրադադարի կոչին. ԱԳ նախարարն արձագանքել է Գուտերեշին

Աշխեն

ՀԱՊԿ-ը դատապարտող հայտարարություն անգամ չի անում. «168 ժամ»

Սերինե

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող քննարկումներին

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին