28 C
Yerevan
30 Մայիսի, 2020
70022.8 By Google Analytics 30.05.2020
Գլխավոր » ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն Արցախ կատարած այցի շրջանակում հանդիպել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։ Նա ընդգծել է, որ ջանքեր է գործադրելու երկու հայկական պետությունների միջև փոխգործակցության առավել ընդլայման և խորացման ուղղությամբ։

Արարատ Միրզոյանը, շնորհավորելով Արայիկ Հարությունյանին, նշել է, որ վերջինս մեծ առաքելություն է ստանձնել և վստահություն հայտնել, որ Արցախի նախագահն իր բոլոր նախաձեռնություններում, այդ թվում ժողովրդավարության խորացման, տնտեսության զարգացման և ՀՀ-ի հետ համագործակցության  հարցերում լրջագույն հաջողություններ է գրանցելու։ Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Արցախում ձևավորվող բարեփոխումների օրակարգին։

Նմանատիպ Հոդվածներ

Սամվել Բաբայանը կնշանակվի Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Մասիս Մայիլյանը՝ ԱԳ նախարար․ որևէ առևտուր չի եղել․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Աշխեն

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ

Աշխեն

Հայաստանն ու Արցախն անվտանգային ընդհանուր տարածք են. Փաշինյանն ընդունել է Արայիկ Հարությունյանին

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին