24 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83244.8 By Google Analytics 07.07.2020
Գլխավոր » ՀՀ ԱԻՆ-ի 9 աշխատակից հիվանդ է COVID-19-ով, 49-ը՝ ինքնամեկուսացված
Այլ Լուրեր

ՀՀ ԱԻՆ-ի 9 աշխատակից հիվանդ է COVID-19-ով, 49-ը՝ ինքնամեկուսացված

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 8 աշխատակից հիվանդ է COVID-19-ով (կորոնավիրուսային հիվանդություն), 49-ը՝ ինքնամեկուսացված է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հայաստանում համավարակի տարածման առաջին օրվանից սկսած, արտակարգ դրության ամբողջ ընթացքում, ԱԻ նախարարության բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են թիրախային կանխարգելիչ միջոցառումներ: Խստագույնս պահպանվել են պարետատան նախանշած ուղղություններով բոլոր հանձնարարականները, դիմումներն ընդունվել են բացառապես առցանց, առավելագույն ծավալով աշխատանքը կազմակերպվել է հեռավար:

Ամենօրյա ռեժիմով ջերմաչափվել են բոլոր աշխատակիցները, դիմակների և ձեռնոցների կրումը եղել է պարտադիր: Աշխատասենյակներում, ճաշարանում և մյուս վայրերում պահպանվել է սոցիալական հեռավորություն:

Այսօր ունենք կորոնավիրուսով վարակված 8 հիվանդ և 46 ինքնամեկուսացված աշխատակից:

Կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ, նախարարությունում իրականացվում են շինարարական և ներքին հարդարման աշխատանքներ, որպեսզի ԱԻՆ-ականներն աշխատեն հարմարավետ լուսավոր պայմաններում՝ որոշակիորեն թոթափելով առկա հոգեբանական լարվածությունը:

Նմանատիպ Հոդվածներ

ԱԻՆ-ում մեկ շաբաթում գրանցվել է 577 դեպք, որից 379-ը՝ արտակարգ

Սերինե

ԱԻՆ ջրափրկարարները Սևանում վերսկսել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

Սերինե

Մեկ շաբաթում ԱԻՆ-ը կատարել է 6986 վարակազերծում

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին