14 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
107203.2 By Google Analytics 19.10.2020
Գլխավոր » ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ. Սարգսյանը շնորհավորել է Թրամփին
Այլ Լուրեր

ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ. Սարգսյանը շնորհավորել է Թրամփին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանի ուղերձում ասվում է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ամերիկյան բարեկամ ժողովրդին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:

Հա­յաս­տա­նի և Միացյալ Նահանգների ամուր գոր­ծըն­կե­րային հարաբերություն­ները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու երկուստեք ու անկեղծ ցանկությամբ: Վստահ եմ, որ հա­մա­տեղ ջան­քե­րի շնորհիվ մեր փոխգործակցությունը կշարունակի զարգա­նալ բոլոր մակարդակներով՝ ընդգրկելով նո­րա­նոր ո­լորտ­ներ:

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ցանկանում եմ երախտիքս հայտնել այս ծանր օրերին Հայաստանին հատկացված օգնության և աջակցության համար: Համոզված եմ, որ միասին կհաղթահարենք կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած այս աննախադեպ ճգնաժամը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և հետագա առաջընթաց»: 

Նմանատիպ Հոդվածներ

Ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրը դուրս գա այս հակամարտությունից. նախագահ Արմեն Սարգսյանը՝ France 24-ին

Նատա Հարությունյան

Մեր բոլոր միջազգային գործընկերներին կոչ եմ անում պատերազմը դադարեցնելու հստակ հայտարարություն անել. Արմեն Սարգսյանը մասնակցել է Հունաստանի լրագրողների միության կոնֆերանսին

Նատա Հարությունյան

Կովկասում Անկարայի գործողությունները սպառնալիք են ներկայացնում նաև ԵՄ-ի համար. Արմեն Սարգսյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին