Գլխավոր » ՀՀ Անկախության 28-րդ ամյակը Գյումրիում։
Քաղաքականություն

ՀՀ Անկախության 28-րդ ամյակը Գյումրիում։

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ Անկախության 28-րդ ամյակն այսօր մեծ շուքով նշվում է Գյումրիում։ Միջոցառումները կմեկնարկեն ժամը 11-ից։

Նույն ժամին Գյումրիի Սև բերդում կկայանա «Մեր ժամանակի հերոսը» վարչապետի մրցանակաբաշխությունը։ Մրցանակը կհանձնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս պահին արդեն Գյումրիում են կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, դեսպաններ։ Սև բերդ է ժամանել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ միասին, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, կաթողիկոսը։ Նիկոլ Փաշինյանը նույնպես Սև բերդում է տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ միասին։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին