26 C
Yerevan
27 Սեպտեմբերի, 2020
100214.4 By Google Analytics 26.09.2020
Գլխավոր » ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ԱՀ ոստիկանության պետերը համագործակցության հուշագիր են ստորագրել
Այլ Լուրեր

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ԱՀ ոստիկանության պետերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ճանաչողական այցով Արցախի Հանրապետություն ժամանած Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորած պատվիրակությանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, ողջունելով ներկաներին՝ ոստիկանության պետը նշել է, որ  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ տարիներ շարունակ առկա համագործակցությունն այսուհետ ավելի կամրապնդվի՝ պայմանավորված օրվա առիթ դարձած Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Արցախի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ:

Արթուր Գոյունյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վստահեցնելով, որ երկու կառույցների միջև առկա համագործակցությունը կլինի շարունակական:

Այնուհետև տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Արցախի Հանրապետության ոստիկանության միջև սերտ համագործակցության համար ԱՀ ոստիկանության պետի հրամանով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, ՀՀ  արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Գագիկ Մարկոսյանը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Ռուբեն Դարբինյանը պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, իսկ ՀՀ  արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարդգես Ծաղիկյանը պարգևատրվել է հուշանվերով:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանին և ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիգորի Աբրահամյանին պարգևատրել է արժեքավոր նվերներով: 

Նմանատիպ Հոդվածներ

Համագործակցության հուշագիր՝ ուղղված պրոբացիայի ոլորտի զարգացմանը

Սերինե

Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու Տավուշի մարզային հեռուստաընկերությունը հուշագիր են ստորագրել

Ani Grigoryan

Հայաստանի Շիրակի մարզը և Չինաստանի Հայնան նահանգը հուշագիր են կնքել

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին