6 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115696 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ․ ԱԳՆ
Այլ Լուրեր

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: 

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը շնորհավորեց նախարար Այվազյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս համատեքստում ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:  

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նոյեմբերի 10-ի համատեղ եռակողմ հայտարարության գործնական կիրառման և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մանրամասներին: 

ԱԳ նախարարները քննարկեցին նաև Արցախում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Արցախում հումանիտար իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև նախօրեին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպմանը:    

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-ռուսական համագործակցության առաջիկա ժամանակացույցի շուրջ:

Նմանատիպ Հոդվածներ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի հետ

Նատա Հարությունյան

Արա Այվազյանն ընդունեց Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յունին

Նատա Հարությունյան

Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին