15 C
Yerevan
1 Հոկտեմբերի, 2020
101872 By Google Analytics 30.09.2020
Գլխավոր » ՀՀ դեսպանը Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ
Այլ Լուրեր

ՀՀ դեսպանը Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ

Աշխատանքային այցով Ռիգայում գտնվող Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպել է Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Ինեսե Լիբինա-Էգներեին (Inese Lībiņa-Egnere): Այս մասին տեղեկացավ «Ֆեյսբուք»-ի՝ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանության էջից։

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ այդ համատքեստում ընդգծելով նաև խորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը: Կողմերը վերահաստատեցին երկկողմ պատրատասկամությունը շարունակելու ջանքերը տարբեր մակարդակներում առկա երկխոսության դինամիկայի պահպանման ուղղությամբ:

ՀՀ դեսպանը և Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակն անդրադարձան նաև տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի: Զրուցակցի խնդրանքով դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ս․թ․ հուլիսի 12-ից սկսած ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկված ագրեսիան, որի ժամանակ թիրախավորվել է նաև խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ներկայացնելով Ադրբեջանի կողմից ՀՀ Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու հնարավորության վերաբերյալլ հայտարարությունը՝ դեսպան Մկրտչյանը դա որակեց որպես պետական և միջուկային ահաբեկչության սպառնալիքի ուղղակի դրսևորում, որն արժանի է ամենախիստ գնահատականի։

Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Ինեսե Լիբինա-Էգներեն ընդգծեց ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

Լատվիայում որոշել են այն մարդկանց շրջանակը, որոնք առաջինն են ստանալու COVID-պատվաստանյութ

Անի Գրիգորյան

Լատվիան իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հրադադարի վերականգնման ջանքերում

Սերինե

Լատվիայում արդեն 5-րդ օրն է կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքեր չեն գրանցվել

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին