28 C
Yerevan
12 Օգոստոսի, 2020
91564.8 By Google Analytics 11.08.2020
Գլխավոր » ՀՀ ԶՈՒ խաղաղապահների 40 հոգանոց զորախումբը մեկնել է Կոսովո
Այլ Լուրեր

ՀՀ ԶՈՒ խաղաղապահների 40 հոգանոց զորախումբը մեկնել է Կոսովո

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի խաղաղապահների 40 հոգանոց զորախումբը մեկնել է Կոսովո՝ ամերիկյան ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Զորախմբի անդամները մեկնելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել, բոլորի պատասխանները եղել են բացասական»,- ասաց Ստեփանյանը:

ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ Կոսովոյում այժմ խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների շրջանում ևս կորոնավիրուսային հիվանդութան դեպք չկա:

Ուկրաինայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը հաղորդել է, որ Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանի տարանցիկ գոտում Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը ողջունել է ՆԱՏՕ-ի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը մասնակցող Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զորախմբի 32-րդ հերթափոխին:

Զինված ուժերի զորախումբը Կիևով մեկնել է Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին