24 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90809.6 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » ՀՀ ԶՈՒ-ն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել է հայկական արտադրության ԱԹՍ-ներ
Այլ Լուրեր

ՀՀ ԶՈՒ-ն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել է հայկական արտադրության ԱԹՍ-ներ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել են հայկական արտադրության մարտական անօդաչու թռչող սարքեր: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, տարածելով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած գիշերային պատժիչ գործողությունների տեսանյութը: 

«Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցեցին: Կարծես նրանց հարվածի զոհ են դարձել բարձրաստիճան զինվորականներ»,- գրել է Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանն այս մեկնաբանությունն իր էջում հրապարակել է նաև անգլերեն, ռուսերեն, արաբերեն, պարսկերեն, ադրբեջաներեն, թուրքերեն, վրացերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և չինարեն։

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ամենաթանկարժեք ու կարևոր ԱԹՍ-ներից մեկը

Սերինե

Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար ՀՀ ԶՈՒ 75 զինծառայող ժամանել է Մոսկվա

Ani Grigoryan

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում անցկացվել են մասնագիտական քննարկումներ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին