7.1 C
Yerevan
5 Ապրիլի, 2020
52890 By Google Analytics
Գլխավոր » ՀՀ իշխանությունը ասում է ամեն ինչ, ինչ կատարվում է Հայաստանում, չի թաքցնում, չի ստում եւ այդպես էլ շարունակվելու է․ Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն

ՀՀ իշխանությունը ասում է ամեն ինչ, ինչ կատարվում է Հայաստանում, չի թաքցնում, չի ստում եւ այդպես էլ շարունակվելու է․ Ալեն Սիմոնյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարությունների՝ իր ձևակերպմամբ, խոսեց դրական բաների մասին․ «Այս օրերին մենք մի դրական երևույթի ենք ականատես լինում. դա թեկուզ ոչ կատարյալ, բայց միասնությունն է քաղաքական դաշտում, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ խորացնենք այդ միասնությունը: Մենք պետք է վստահ լինենք, որ այս օրերին ինչ արել ենք ճիշտ ենք արել և միասնական, որովհետև Կորոնավիրուսը չի հարցնելու դու  «Բարգավաճի՞ց» ես, «Լուսավորի՞ց» ես, թե «Իմ քայլի՞ց» ես, երկիրը միակն է բոլորիս համար»,-ասաց Սիմոնյանը:

Խոսելով հնչող քննադատությունների մասին՝ Սիմոնյանը բոլոր գործընկերներին դիմելով՝ ասաց, որ աշխարհը նման օրինակ չի տեսել եւ ինֆորմացիոն հոսքի ծավալը իր ազդեցությունն ունենում է:

ԶԼՄ-ների գործունեության սահմանափակման վերաբերյալ հնչող կարծիքների մասով էլ ընդգծեց․ «ՀՀ իշխանությունն անցած երկու տարիների ընթացքում ապացուցել է իր՝ լրատվամիջոցների հետ աշխատանքի եւ ժողովրդավարության առումով բաց լինելու բարձր մակարդակը: Դրա մասին խոսվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաեւ Հայաստանի Հանրապետությունից դուրս»:

Ալեն Սիմոնյանը կոչ արեց զերծ պահել երկիրը շահարկումներից․«Եկեք չմոռանանք, որ փաստացի պատերազմող երկիր ենք, եւ այս իրավիճակը կարող  է հակառակորդի կողմից օգտագործվել: Եկեք հասկանաք մի պարզ, հասարակ բան. ՀՀ իշխանությունը ասում է ամեն ինչ, ինչ կատարվում է Հայաստանում, չի թաքցնում, չի ստում եւ այդպես էլ շարունակվելու է»,-ասաց ԱԺ փոխնախագահը՝ վստահություն հայտնելով, որ շուտով դուրս ենք գալու այս իրավիճակից:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ-ում ամենահայտնի փեսացուն` Միշիկ անունով անձնավորությունը մեդիա դաշտում հանդիսանում է մեդիա արքա. Ալեն Սիմոնյան

Աշխեն

Փառք Աստծո, որ մենք այս արհավիրքին եկանք, այ էդ, այսպես ասած, բագաժը ունենալով․ Ալեն Սիմոնյան

Աշխեն

Խստացումները կարվեն ըստ անհրաժեշտության. ԱԺ փոխնախագահ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին