-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116096 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » ՀՀ-ի և Արցախի ՄԻՊ-երն ավարտել են հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների մասին զեկույցը
Այլ Լուրեր

ՀՀ-ի և Արցախի ՄԻՊ-երն ավարտել են հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների մասին զեկույցը

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները ամփոփել են չորրորդ փակ զեկույցը՝ նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածում էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը: Այն 4-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:

Վերաբերում է նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 5-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները»,-հայտնել է Թաթոյանը:

Զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: ՄԻՊ-ը շեշտել է, որ այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:

Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին:

Թաթոյանը նաև նշել է, որ նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չեն հրապարակում՝ հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: «Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ»,-եզրափակել է ՄԻՊ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին․ ՄԻՊ

Անի Գրիգորյան

Գերեվարված և անհետ կորած մեր հայրենակիցների հայտնաբերման և վերադարձի ուղիղ պատասխանատուն ՀՀ կառավարությունն է․ ՄԻՊ

Անի Գրիգորյան

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին