7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108118.4 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » ՀՀ ԿԳՄՍ նախարարը եւ Գեղարքունիքի մարզպետը մասնակցեցին Գավառի թիվ 5 դպրոցի նախակրթարանի բացմանը
Այլ Լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եւ Գեղարքունիքի մարզպետը մասնակցեցին Գավառի թիվ 5 դպրոցի նախակրթարանի բացմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Վերին Գետաշենում նախակրթարան բացելուց հետո  սեպտեմբերի 19-ին այցելեցին Գավառի թիվ 5 հիմնական դպրոց, որտեղ եւս մասնակցեցին հերթական նախակրթարանի բացման արարողությանը: 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ դպրոցի տնօրենը պատմեց, որ հատկապես խիտ բնակեցված բազմաբնակարան բնակելի շենքերի եւ հարակից տարածքների նախադպրոցական տարիքի երեխաները մանկապարտեզ չլինելու պատճառով զրկված էին նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից: Իսկ այժմ արդեն, նրանք, շնորհիվ այս կառույցի, ունեն այդ հնարավորությունը:  Դպրոցի առաջին հարկում հիմնված նախակրթարանն ունի առանձին մուտք,   կահավորված 2 դասասենյակ, հանդերձարան եւ սանհանգույց: Այստեղ երկու հերթով նախադպրոցական կրթություն կստանան 30 սան: Նախակրթարանի հիմնումն իրականացվել է «Նախադպրոցական կրթություն» միկրոծրագրի շրջանակներում: Ծրագրի ֆինանսավորող կողմեր են հանդիսանում «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակը եւ Գավառի համայնքապետարանը:  Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 9 միլիոն 314 հազար դրամ: Դրամաշնորհային ծրագրում «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի ներդրումը կազմում է 6 միլիոն 634 հազար դրամ, իսկ Գավառի համայնքապետարանը ներդրել է  2 միլիոն  680 հազար դրամ: Նախակրթարանի բացումից հետո իրենց տպավորություններով կիսվեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Նախակրթարանները ստեղծվում են մարզպետարան-համայնք — նախարարություն եռակողմ համագործակցության արդյունքում, եւ ես ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարարությանը՝ ցուցաբերած աջակցության համար: Արդեն երրորդ տարին է, ինչ Գեղարքունիքի մարզում   նախակրթարաններ են բացվում, իսկ  այս տարի դրանց թիվը  5-ն է:Դրանք  գործելու են Վարդենիսում, Երանոսում, Լուսակունքում, Վերին Գետաշենում եւ Գավառում: Նման ծրագրերի իրականացմամբ   մենք կարողանում ենք նաեւ մանկապարտեզների հետ կապված խնդրները որոշակիորեն լուծել եւ տարիքային այդ խմբի երեխաներին ուղորդել դեպի նախակրթարաններ: Ասեմ  նաեւ, որ մարզում այս տարի եւս 12 մանկապարտեզ է կառուցվում, եւ բնական աճի հետ զուգընթաց մենք փորձում ենք մեր համայնքներում արագ կարգավորել մանկապարտեզների եւ նախակրթարանների վիճակը, որպեսզի մեր մարզում ոչ մի երեխա դուրս չմնա նախադպրոցական կրթությունից»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Փորձը ցույց է տվել, որ բոլոր այն երեխաները, ովքեր մինչև դպրոց գնալը հաճախում են նախադպոցական ուսումնական հաստատություններ, նրանց մոտ կրթական գործընթացը շատ ավելի դյուրին է լինում եւ երեխաներն ավելի մեծ հաջողություն են ունենում ուսման  ընթացքում:  Եվ դա է պատճառը, որ ՀՀ կառավարության ծրագրում ունենք այսպիսի դրույթ, որ մինչեւ 2023 թվականը 3-6 տարեկան սաների 70 տոկոսը պետք է հաճախեն նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Գեղարքունիքի մարզում այս տարի հիմնած նախակրթարանները դպրոցների տարածքներում են, որտեղ վերանորոգման աշխատանքներն ընթանում են համաֆինանսավորման արդյունքում:   Նախակրթարանների գործունեությունը հնարավորություն է տալիս 4-6 տարեկան սաներին ներգրավել նախադպրոցական կրթության գործընթացում: Նախակրթարաններ հիմնում ենք այն համայնքներում, որտեղ առկա է համաֆինանսավորում եւ որտեղ դրա կարիքը կա:  Գեղարքունիքի մարզում նկատելի աճ է արձանագրվում ծնելիության առումով, եւ դրան զուգընթաց մենք պետք է արագ տեմպերով լուծում տանք նաեւ նախադպրոցական կրթության համակարգի ընդլայնմանը»,- նշեց ԿԳՄՍ նախարարԱրայիկ Հարությունյանը:

Նախակրթարանի բացման առթիվ Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Արաքսյա Վարդանյանը գրքեր նվիրեց հյուրերին եւ դպրոցի տնօրենի անունից շնորհակալագիր՝Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին՝ նախակրթարանի ստեղծման աշխատանքներին աջակցելու համար:

Նմանատիպ Հոդվածներ

Գեղարքունիքի մարզպետը հանդիպեց զորակոչային բժշկական հանձնաժողովների անդամների հետ

Diana Amirkhanyan

Գեղարքունիքի մարզպետը Մաքենիսում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

Diana Amirkhanyan

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Շողակաթ եւ Ճամբարակ խոշորացված համայնքներ

admin1
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին