Գլխավոր » ՀՀ ԿԳՄՍ նախարարության մոտից 4 անձ բերվել է ոստիկանություն
Իրավունք

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մոտից 4 անձ բերվել է ոստիկանություն

հետևեք մեզ նաև Telegram-ում

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության մոտից ոստիկանության բաժին է բերվել 4 անձ:

«Քաղաքացիները բերվել են ոստիկանություն «Վարչական իրավախախտման վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով արարք կատարելու համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)»,- տեղեկացրին ոստիկանությունից:

Օրեր շարունակ մի խումբ ուսանողներ նստացույց էին անում ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Նրանք պահանջում էին նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍ նախարարությունը տրամադրել էր 2 մլն 700 հազար ՀՀ դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին