25 Նոյեմբերի, 2020
115827.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » ՀՀ ՄԻՊ-ը կապի մեջ է Ադրբեջանում հայտնված հայ գերիների ընտանիքների հետ
Այլ Լուրեր

ՀՀ ՄԻՊ-ը կապի մեջ է Ադրբեջանում հայտնված հայ գերիների ընտանիքների հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է Ադրբեջանում հայտնված հայազգի գերիների ընտանիքների հետ: «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Մեր մասով՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում արվում է առավելագույնը՝ առաջնահերթ կապ ապահովելով նաև միջազգային կառույցների հետ»,- գրել է Թաթոյանը և հավելել, որ Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ։

ՀՀ ՄԻՊ-ը հայտնել է, որ ադրբեջանական լրատվամիջոցների ու սոցիալական մեդիայի ուսումնասիրությունները, հավաքագրած ապացույցները ցույց են տալիս, որ ատելությունը համատարած է և ունի բարձր խրախուսում, այդ թվում՝ իրականացվում է Ադրբեջանում հայտնված հայերի լուսանկարներ ու տեսանյութեր տարածելու միջոցով։

Նմանատիպ Հոդվածներ

Գերեվարված և անհետ կորած մեր հայրենակիցների հայտնաբերման և վերադարձի ուղիղ պատասխանատուն ՀՀ կառավարությունն է․ ՄԻՊ

Անի Գրիգորյան

ՀՀ-ի և Արցախի ՄԻՊ-երն ավարտել են հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների մասին զեկույցը

Նատա Հարությունյան

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին