24 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » ՀՀ-ն Ադրբեջանի մռութին տվեց, բացատրեց, որ այլևս սպառնալիքի, ուժի կիրառման լեզվով մեր հետ չխոսեն․ Թ․ Պողոսյան
Գլխավոր Նորություններ

ՀՀ-ն Ադրբեջանի մռութին տվեց, բացատրեց, որ այլևս սպառնալիքի, ուժի կիրառման լեզվով մեր հետ չխոսեն․ Թ․ Պողոսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ը զրուցել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի հետ։

— Պարո՛ն Պողոսյան, արդեն 2 օր է ինչ Հայաստան-Ադրբեջան շփման գծում իրավիճակը լարված է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով։ Ինչի՞ է ցանկանում հասնել Ադրբեջանը, ինչո՞ւ հիմա։

— Առաջինը եկեք գիտակցենք, որ երբ 1988 թ․-ին խաղաղ շարժումը սկսեց, Ադրբեջանի պատասխանը եղավ Սումգայիթը, որից հետո եղավ Բաքվի ջարդերը, հետո Կիրովաբադի ջարդերը, Շահումյանի ու Գետաշենի հայաթափումը, և պատերազմը սկսվեց։ Այդ ժամանակ սկսված պատերազմը մինչ օրս չի ավարտվել, իսկ պատերազմի մեջ կան ժամանակաշրջաններ՝ ակտիվ փուլ կամ բանակացային փուլ։ Բանակցություններին էլ մարդիկ կանգնած իրար խոսքով են կրակում, քանի որ մեր հայտարարությունները, հարցազրույցները խոսքի կրակ են։

— Ադրբեջանն ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները, այսինքն՝ հարձակում քաղաքի վրա։ Սա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը վերջնական մերժում է խնդրի խաղաղ կարգավորումը։

— Ադրբեջանն այսօր գնացել է սրացումների, իսկ Ալիևի վերջին 3-4 հարցազրույցներում ասել է, որ բանակցություններում չի կարողանալու որևէ խնդիր լուծել և գնում է ռազմական լուծումների հետևից։ Իսկ այս որոշումը կայացվել է Կազանից հետո, այսինքն՝ 2011 թ-ից հետո Ադրբեջանում կա քաղաքական որոշում, որ բանակցութուններով իրենք պատրաստ չեն գնալ լուծման, չէ՞ որ իրենք են մերժել կազանյան փաստաթուղթը։ Իրենք դեռևս 2011 թ․-ին կայացրած քաղաքական որոշման համաձայն սպասում են, որ տեսնեն, թե ՀՀ-ն ու ԱՀ-ն  երբ են թուլանում, որ հարձակվեն, սպասում են, որ իրենք մի բանով ուժեղ լինեն ու հարձակվեն։ 2014 թ․-ի, 2015 -ի սրացումները, 2016 թ․-ի ապրիլյանն ու այս գործողությունները փաստում են այս մասին։ 2018 թ․-ի փոփոխություններից հետո, երբ աշխարհը ՀՀ-ին այլևս չի ընկալում որպես պուպուշ փոփոխությունների հետևից գնացող երկիր, հիմա Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե կարողացել է 2 տարի դիմակայել, բայց հասկացել է, որ բանակցությունները որևէ բանի չեն բերում ու փորձում է զարկ տալ ռազմական գործողություններին՝ փորձելով ինժիներաշինարարական աշխատանքներ տանել և այլն, իսկ  հիմա էլ հարձակվեց։ Մի քիչ էլ հաշվի առնենք նրանց ներքին իրավիճակը, վտանգները՝ կապված տնտեսության ու կորոնավիրուսի հետ, քանի որ նրանց պետք էր, որ իրենց ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղեն՝ ցույց տալով, որ մեկ ընդհանուր թշնամի ունեն՝ հայ ազգը։ Ալիևը մեկ անգամ չի ասել, որ աշխարհի բոլոր հայերն իր թշնամիներն են, ինքը փորձում է դրանով կոնսոլիդացիա ապահովել։ Բայց այս անգամ մեր պատասխանն այպիսին է, որ իրենց միայն թվաց, թե կարող են անել այն, ինչ ցանկանում են, քանի որ հայկական կողմը համապատասխան նրանց մռութին տվեց, ավելին՝ մի հատ էլ բացատրեց, որ այլևս սպառնալիքի, ուժի կիրառման լեզվով մեր հետ չխոսեն։ Մեր ԱԳ նախարարն էլ մեկ անգամ չի ասել, որ անհնար է բանակցել ու մյուս ձեռքով կրակել։ Հիմա Ադրբեջանը պետք է հասկանան խնդիրը, ընկալի, որ ՀՀ ԶՈւն-ն ու Արցախի ՊԲ-ն կանգնած են ամուր, զիջման չեն գնալու, հզոր են ու ուժեղ, իսկ մի բան էլ, եթե անի, ապա գործողություններն իր տարածքում են շարունակվելու։ Այսօրվա դրությամբ հեռահար կրակում են,  թիրախավորում քաղաքացիական բնակչությանը, մերոնք էլ պետք է այնպիսի պատասխան տան, որ Ադրբեջանը հաջորդ հրամանը տալուց, մեկ փամփուշտ արձակելուց առաջ երկար մտածի, թե դա ինչ հետևանք կարող է ունենալ, ինքն ինչ կորուստներ կարող է ունենալ։

— Երեկ ՀԱՊԿ-ը նշեց, թե նիստ է գումարելու, բայց ժամեր անց ՀԱՊԿ-ի կայքից հանվեց Տավուշի սահմանի միջադեպի հարցով հրատապ նիստ գումարելու մասին հայտարարությունն։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

— ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրներում էլ պետք է հասկանաք, որ ՀԱՊԿ-ը կոլեկտիվ անվտանգության ինստիտուտ է, ինչը նշանակում է, որ որոշումներն ընդունվում են կոլեկտիվ։ Եթե այս որոշումն է ընդունվել, ուրմեն մենք ինքներս պետք է մեզ հարց տանք, թե ինչու է այնպես եղել, որ կոլեկտիվ որոշումների մեջ տարբեր երկների ներկայացուցիչներ ՀՀ-ի շահերը չեն պաշտպանում, որտեղ ենք սխալվել։ Նրանք, ելնելով իրենց անվտանգությունից, երկկողմանի հարաբերություններ են ձևավորել Ադրբեջանի հետ, իսկ այստեղ մենք պետք է մտածենք, թե ինչ անել, որ երկկողմ հարաբերությունների դաշտում ՀՀ կարևորությունը մեծանա։ Մենք պետք է սովորենք, որ միջազգային հարաբերությունները շահերի դաշտ է, այլ ոչ թե արժեքների, եթե մեր շահերից է բխում, որ լինենք ՀԱՊԿ-ի անդամ, ուրեմն պետք այդ ինստիտուտում այնպես վարվենք մնացածի հետ, որ մեր ասածները լինեն  կարևոր։

— Գրեթե բոլոր միջազգային կառույցները հայտարարություն տարածեցին՝ կողմերին հորդորելով դադարեցնել ռազմական գործողությունները։ Ի՞նչ եք կարծում՝ խոշոր խաղացողներին շահեկան է մեր տարածաշրջանում լարվածության խորացումը, թույլ կտան, որ գործողությունների մասշտաբները մեծանան։

— Թույլ տվողն ու չտվողը ՀՀ-ն ու Արցախն են։ Եթե մենք ճիշտ պատասխան տանք, ապա լայնամասշտաբ գործողությունների չի հասնի։ Իսկ միգուցե մեզ պետք է լայնամասշտաբ գործողություններ, որ մենք մեր դիրքներն ավելի բարելավենք, իսկ ինչու այս հարցը չեք տալիս։ Միջազգային հարաբերությունների դաշտում գտնվող կառույցների հայտարարությունները պարզապես հայտարարություններ են, որոնք կարող են արհամարհվել կամ չարհամարհվել՝ ուժերի շահերից ելնելով։ Նրանք, որ կոչ են արել, ի՞նչ է փոխվել, երեկ էին կոչ արել, ի՞նչ է Ադրբեջանը այսօր չկրակեց, կրակեց Բերդի վրա։ Եկեք կոչերից գնանք մի կողմ ու իրական հողի վրա ապրենք՝ հասկանալով, որ արցախյան հարցն ու ընդհանրապես մեր խնդիրները տարածաշրջանում հողի վրա լուծվող հարցեր են ու պետք է լուծվեն։ Իհարկե, լավ կլիներ, որ հայտարարությունը պրոհայկական լիներ, բայց դրա համար շատ լավ պիտի աշխատի մեր դիվանագիտությունը։ ՀՀ-ն այնքան հզոր պետք է լինի, որ իրենց շահերից բխի անել այնպիս հայտարարություններ, որ ՀՀ-ին չվնասեն։ Մենք մեզ պետք է հարց տանք՝ ՀՀ-ն իրեն այնպես է պահո՞ւմ, որ պետութունները մտածեն իրենց այնպես պահել, որ ՀՀ-ն հանկարծ չնեղանա։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Առանց Արցախի ոչ մի բան չի լուծվելու, կարող են հազար ձևի բան քննարկել, թղթեր կազմել, որը կլինի վրան ինչ-որ բաներ գրված ստից թուղթ․ Թևան Պողոսյան

Սերինե

Պողոսյանն Արցախում ընտրությունների շեմին Ադրբեջանի կողմից տեղեկատվական հարձակումներ է կանխատեսում

Diana Amirkhanyan

Պողոսյանը Արցախի ընտրությունների ժամանակ Ադրբեջանի կողմից տեղեկատվական հարվածներ է կանխատեսում

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին