20 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2020
101062.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » ՀՀ-ն հետևում է Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողություններին ու սատարում Հունաստանին և Կիպրոսին
Այլ Լուրեր

ՀՀ-ն հետևում է Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողություններին ու սատարում Հունաստանին և Կիպրոսին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արևելյան Միջերկրականում վերջին զարգացումների վերաբերյալ` ընդգծելով Հայաստանի անվերապահ աջակցությունն ու  համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին։

Ներկայացնում ենք ԱԳՆ հայտարարությունը.

«Ուշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և նավատորմային մոբիլիզացիային: Արևելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը:

Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու  համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին և կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները»:

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանի հերթական տեղեկատվական գրոհը․ ՀՀ ԱԳՆ-ն անելիք ունի

Սերինե

Արցախի նախագահը ՀՀ ԱԳՆ պատվիրակության հետ քննարկել է արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր

Նատա Հարությունյան

Դիվանագիտական անձնագրերի տրամադրումը` ըստ թվերի. ԱԳՆ պարզաբանումը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին