15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » ՀՀ-ն ՌԴ-ի հետ ունի հարուստ օրակարգ և բոլոր հարցերը պետք է լուծվեն փոխըմբռնումով. վարչապետ
Քաղաքականություն

ՀՀ-ն ՌԴ-ի հետ ունի հարուստ օրակարգ և բոլոր հարցերը պետք է լուծվեն փոխըմբռնումով. վարչապետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այսօր` մայիսի 16-ի ՀՀ վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև գազի գնի հարցին և ՀՀ-ում ռուսական կապիտալով գործող ընկերություններին:

«Ինչպես գիտեք «ԳազպրոմԱրմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել ՀԾԿՀ: ՀԾԿՀ-ն կքննարկի, և մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են: Էներգակիրների շուկաների փլուզման և նավթի գների անկման պարագայում մենք կարող ենք ակնկալել ՀՀ-ի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման վերաբերյալ խոսելը լավագույն ժամանակշրջանը չէ, մանավանդ հաշվի առնելով կորոնավիրուսի ճգնաժամը և նրա բերած խնդիրները»  ,-նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով ռուսական կապիտալով գործող ընկերությունների հարցին վարչապետն ասաց, որ շատ բաց քննարկում է ունեցել ՌԴ նախագահի հետ և այդ թեմայով ձեռք են բերել շատ հստակ պայամանավորվածություններ և մնում է իրականացնեն այդ պայմանավորվածությունները. «Ինչ վերաբերում է խութերին` մենք մեր հարաբերություններում ունենք շատ հարուստ օրակարգ և մենք հարցերը լուծելով գնում ենք առաջ և կգնանք առաջ: Թե որ հարցը ինչ տարբերակով կլուծվի` բոլոր դեպքերում պետք է լինի փոխըմբռնում»  :

Նմանատիպ Հոդվածներ

ՀԾԿՀ-ի հաշվարկներով ունենալու ենք գազի սակագնի բարձրացում և երկրում որոշակի գնաճ․ Վահե Դավթյան

Ani Grigoryan

«Գազպրոմ»-ը 15 տոկոսով կնվազեցնի գազի սակագինը Վրաստանի համար

Ani Grigoryan

Գազի գինը կնվազի՞. «Ժամանակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին