15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » ՀՀ-ն 3 գերքաղաքական կենտրոնների հետ պետք է բալասավորված քաղաքականություն վարի, Չինաստանի հետ պետք է խորացնել տնտեսական համագործակցությունը․ Ս․ Սարգսյան
Հարցազրույցներ

ՀՀ-ն 3 գերքաղաքական կենտրոնների հետ պետք է բալասավորված քաղաքականություն վարի, Չինաստանի հետ պետք է խորացնել տնտեսական համագործակցությունը․ Ս․ Սարգսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ը զրուցել է «Ամերիկյան հետազոտությունների հայկական կետրոնի» ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյան հետ։

— Պարո՛ն Սարգսյան, Չինաստանը հայտարարել է, թե կօգնի զարգացող երկրներին։ ՀՀ-ն՝ որպես զարգացող երկիր, կօգտվի՞ օգնությունից, ինչ օգնություն կլինի։

— Եթե դիտարկենք ընդունված ստանդարտներին համապատասխան, ապա աշխարհում կան զարգացած ու զարգացող պետություններ, իսկ ՀՀ-ն զարգացող պետությունների թվին է դասվում, այսինքն, այո, ՀՀ կարող է լինել Չինաստանից օգնություն ստացող շահառու։ Կորոնավիրոսով պայմանավորված՝ Չինաստանն արդեն իսկ ՀՀ-ին օգնություն տրամադրել է այս ընթացքում, կարծում եմ, որ այդ օգնությունը շարունակական է լինելու։ Բացի սրանից Չինաստանը ՀՀ-ին պարբերաբար օգնություն տրամադրում ՝ տարատեսակ գրանտերի տեսքով, որի  գումարներով մենք տարբեր տարիներին ձեռք ենք բերել ներկայացուցչական, շտապօգնության մեքենաներ, ավտոբուսներ, համակարգչային տեխնիկան և այլն։ Այսինքն՝ այս առումով Չիաստանի օգնությունը ՀՀ-ին նոր չի լինելու, այլ պարզապես շարունակական բնույթ է կրելու։

Չինաստանն, ասես, դաշնակիցներ է հավաքում։ Այս ամենը վատ չի անդրադառնա Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա։

— Ակնհայտ է, որ  հետկորոնավիրուսային աշխարհում Չինաստանը լինելու է Միացյալ նահանգներին թիվ մեկ մրցակիցը՝  համաշխարհային առաջին գերտերություն դառնալու ճանապարհին։ Այսօր արդեն տարբեր ցուցանիշներով՝ տնտեսական և այլն,  Չինաստանն անցում է ԱՄՆ-ին։ Բնական է, որ Միացյալ նահանգները գործուն քայլեր է ձեռնարկել ու ձեռնարկելու է, որ դա տեղի չունենա։

— Եթե ՀՀ-ն Չինաստանի հետ ակտիվ համագործակցի և օգնությունն ընդունի, հնարավո՞ր է՝ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները վատթարանան՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները կաշկադված են նաև ՌԴ-ով։

— Կարծում եմ՝ պետք է լինի բալասավորված քաղաքականություն, իսկ դա կախված է մեր քաղաքական ղեկավարների ունակությունից։ Այսինքն՝ պետք է ՀՀ իշխանությունները վարեն այնպիսի արտաքին քաղաքականություն, որը բալասավորված լինի ու չհակասի միմյանց։ Եթե առաջ ՀՀ-ն երկու գեոքաղաքական կենտրոնների հետ պետք է բալասավորված քաղաքականություն վարեր, ապա այսօր այդ գեոքաղաքական կենտրոնները երեքն են։ Չինաստանի դերակատարությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում մեծանում է ։ Այնպես որ Հայաստանը պետք է փորձի զգուշավոր քաղաքականություն վարել, բայց միևնույն ժամանակ ցանկացած ուղղությամբ ակտիվ աշխատել ու քաղել մաքսիմալ օգուտներ։

— Իշխանություններն ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնեն, հատկապես ո՞ր ուղղություններով պետք է բալասավորված քաղաքականություն վարել։

— Առաջին՝ պետք է բոլոր ոլորտներում դիվերսիֆիկացվեն հարաբերությունները։ Երկրորդ՝ պետք է ռազմավարական դաշնակիցի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնեն։ Երրորդ, որը պակաս կարևոր չէ, պետք է մյուս գործըներների հետ խորացնել հարաբերությունները, այսինքն՝ արդեն կա ռազմավարական դաշնակից, բայց մյուս գործընկերների հետ փորձեն ունենալ դաշնակցային հարաբերություններ ունենալ։Կարծում եմ՝ Չինաստանի հետ մեր համագործակցությունն այսօր պետք է դառնա առավել ակտիվ, քանի որ պետք է նաև հաշվի առնել «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախագիծը, որը նաև ՀՀ-ն է միացնելու այդ մեծ ցանցին։

— Այսինք՝ կարող ենք արձանագրել, որ եթե ՀՀ քաղաքական ղեկավարությունն արտաքին քաղաքականության մեջ ճիշտ կողմնորոշվի, ապա Չինաստանը կարող է նպաստել, որ ՀՀ-ն մի շարք ոլորտներում առաջընթաց ունենա։

— Իհարկե, հնարավոր է, իսկ այս ուղղությունները շատ կարևոր են։ Նորից եմ ասում, որ առաջնահերթություն պետք է տրվի նաև Չինաստանի հետ հարաբերությունների ակտիվացմանը։  ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունները որոշակի ռելսերի վրա է դրված, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները գոնե օրակարգային առումով օգնության վրա հիմնված են, այսինքն՝ ԱՄՆ-ի հետ մեր հարբերությունները հիմնակում պայմանավորված է ԱՄՆ-ից եկող օգնությամբ և այլ օրակարգային լուրջ հարցեր չկան, իսկ Չինաստանի հետ պետք է հարաբերությունները խորացնել՝ շեշտը դնելով տնտեսական հարաբերությունների վրա։ Քաղաքական առումով հայ-չինական հարաբերություններում որևէ խնդիր չկա, ավելին՝ ՀՀ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ կարևոր հարցերում կամ շատ նման են, կամ ամբողջությամբ համապատասխանում են միմյանց։ Չինաստանի հետ պետք է խորացնել տնտեսական և բիզնես համագործակցությունը։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Նախաձեռնությունը կարևոր է, բայց սա դեռ չի նշանակում, որ արդյունքի կհասնի․ միջազգայնագետը՝ ԱՄՆ-ի՝ Արցախին տրվող աջակցությունը կասեցնելու նախաձեռնության մասին

Աշխեն

ՌԴ-ի կողմից ԱՄՆ-ին օգնություն տրամադրելը ճիշտ հաշվարկված քայլ էր, բայց երկու պետությունների հարաբերությունների ջերմացման ականատես չենք լինի․ Սուրեն Սարգսյան

Աշխեն

Չի բացառվում, որ ԱՄՆ-ն Արցախին այլ ծրագրով օգնի. Սուրեն Սարգսյան. «Հրապարակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին