6 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » ՀՀ վարչապետը Պուտինի հետ չի քննարկել ռազմական գործողություններում ՌԴ հնարավոր ներգրավման հարցը
Այլ Լուրեր

ՀՀ վարչապետը Պուտինի հետ չի քննարկել ռազմական գործողություններում ՌԴ հնարավոր ներգրավման հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Ռուսաստանի հնարավոր ներգրավման հարցը: Այս մասին Փաշինյանը խոսել է ռուսական մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում:

«Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ կառուցել որակապես նոր հարաբերություններ»,-  ՀՀ վարչապետի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել, ապա սեպտեմբերի 29-ին ագրեսիա սանձազերծել նաև Հայաստանի Հանրապետության դեմ:

Արցախում հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 74 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ:

Նմանատիպ Հոդվածներ

ՌԴ-ն Թուրքիայի առաջ բարձրացնում է ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների մասնակցության հարցը

Անի Գրիգորյան

ՌԴ-ն ակնկալում է կողմերի հետ շփումներով ապահովել ԼՂ գոտում կրակի դադարեցման համաձայնության կատարումը

Նատա Հարությունյան

ՌԴ-ն առաջարկել է Մոսկվայում անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հնարավոր հանդիպումը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին