Գլխավոր » ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսության մեջ տրամադրությունները
Տնտեսություն և Բիզնես

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսության մեջ տրամադրությունները

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այսօր Երևանում մեկնարկեց «Ի՞նչ անել-2. Տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ողջույնի խոսքում կարևորեց տնտեսության մեջ  տրամադրությունները, որ հետզհետե ավելի էական գործոն են դառնում։

«2019 թ. և ընթացիկ տնտեսական ցուցանիշը, որ ունենք, ապացուցում են այս թեզի ճշմարտացիությունը՝ սպասումները, տրամադրությունները շատ մեծ ազդեցություն ունեն։ Հայաստանում շատ լավ տրամադրություններ են ստեղծվում և մեր խնդիրն է դա կայունացնել»,- ասաց Ն. Փաշինյանը։

Նա կարևորեց հերոսների դերը տնտեսության զարգացման գործում, և նշեց, որ բոլորի համար հավասար դաշտի ապահովումը կառավարության առաջնահերթությունն է։ «Նման քննարկումներում պետք է հասկանանք, թե որ ուղիով պետք է գնանք»,- ասաց վարչապետը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին