31 C
Yerevan
7 Հուլիսի, 2020
82787.2 By Google Analytics 06.07.2020
Գլխավոր » ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներին
Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի և Արցախի  արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ՝ Զոհրաբ Մնացականյանին և Մասիս Մայիլյանին:

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի և Արցախի համագործակցությանն առնչվող հարցերի՝ այդ համատեքստում կարևորելով նմանօրինակ պարբերական հանդիպումների անցկացումն ինչպես իրականացված համատեղ աշխատանքն ամփոփելու, այնպես էլ՝ հետագա անելիքները նախանշելու առումով:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել ԼՂ կարգավորման գործընթացում առկա զարգացումների շուրջ:

Վարչապետն առանձնահատուկ կարևորել է Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների ներգրավումը խաղաղ կարգավորման գործընթացում՝ որպես վերջինիս արդյունավետության բարձրացման գործուն միջոց:

Անդրադարձ է կատարվել նաև Բրատիսլավայում կայանալիք ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում նախատեսվող միջոցառումներին և հանդիպումներին: 

 

Նմանատիպ Հոդվածներ

Ամենայն հավանականությամբ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի. ՀՀ վարչապետ

Սերինե

Հայաստանում առաջին անգամ կատարվել է պետական պաշտոնի նշանակման ենթակա թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն. վարչապետ

Սերինե

Հարցվածների 85%-ը հավանություն է տալիս ՀՀ վարչապետի գործունեությանը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին