18 C
Yerevan
1 Հոկտեմբերի, 2020
101872 By Google Analytics 30.09.2020
Գլխավոր » ՀՀ տարածում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը փաստագրել է մոտ 100 վիշապաքար
Այլ Լուրեր

ՀՀ տարածում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը փաստագրել է մոտ 100 վիշապաքար

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը ՀՀ տարածքում վերջին տարիներին փաստագրել է մոտ 100 վիշապաքար: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ դրանցից 18-ը տեղափոխվել են իրենց նախնական տեղից, որոնցից հինգը պատկերագրված հատվածով գլխիվայր /փորնիվայր դրվել է ցեմենտի մեջ:  Հիշյալ օբյեկտներից չորսը գտնվում է Արագածոտնի մարզում, մեկը՝ Երևանում․ մասնավորապես, Դաշտադեմ գյուղի գերեզմանոցում, Դավթաշեն գյուղի այգում, Անտառուտ գյուղից վեր՝ Տիեզերական ճառագայթների հետազոտության Նոր Անբերդ կայանում, Արագածի Քարե լճի մոտ՝ Ա. Ալիխանյանի անվան տիեզերական ճառագայթների հետազոտման կայանում, Երևանի Օղակաձև այգում: Վերջինը բերվել է Գեղամա լեռների Աժդահայուրտ վայրից: Նշված վիշապաքարերից 4-ի դիրքն արդեն ուղղվել է։ 

Օգոստոսի 11-ին Երևանի օղակաձև զբոսայգում մասնագետները կամփոփեն վիշապաքարերի ուսումնասիրման ուղղությամբ կատարված աշխատանքները: Կներկայացվի նաև այգում ուղղահայց տեղադրված վիշապաքարը։ 

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Կալիֆորնիայի «Արարատ Էսքիճյան թանգարանի» հովանավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ վերահսկողությամբ և «ԱրխեոԱրտ և ԼԱԲ» ՀԿ-ի համագործակցությամբ։ Ծրագրին աջակցել է նաև «Նուշիկյան ասոցիացիան»: Գիտական վերահսկողությունն ու ղեկավարումն իրականացնում է ԳԱԱ ՀԱԻ տնօրենի տեղակալ, պ․գ․թ․ Արսեն Բոբոխյանը:

Վիշապաքարերըլինելով Հայկական լեռնաշխարհի ամենաուշագրավ հնություններից մեկըիրենց հայտնաբերման սկզբից` 19-20-րդ դդսահմանինարժանացան մեծ ուշադրության հետազոտողների կողմից: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2012 թ. սկսեց գիտական համագործակցություն, որի հիմնական խնդիրն է հետազոտել վիշապաքար երևույթը ժամանակակից հնագիտության մեթոդներով: Ուսումնասիրությունների արդյունքում  արշավախումբը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղեկություններ է մոտ 100 վիշապաքարերի մասին: Ընդ որում, դրանցից մի մաս նախկինում անհայտ էին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին