13 C
Yerevan
6 Ապրիլի, 2020
52929 By Google Analytics
Գլխավոր » ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Այլ Լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ի ժամը 08:20-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ ԱԻՆ-ը հայտնում է որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Աշխեն

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Diana Amirkhanyan

Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին