1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116403.2 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ցավակցություն է հայտնում Թեհրանում ուկրաինական օդանավի վթարի կապակցությամբ
Այլ Լուրեր

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ցավակցություն է հայտնում Թեհրանում ուկրաինական օդանավի վթարի կապակցությամբ

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Բոինգ-737 օդանավի ողբերգական վթարի կապակցությամբ:

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր ցավակցություններն ու զորակցությունն է փոխանցում զոհերի հարազատներին և իր գործընկերներին»,- ասված է  կոմիտեի հայտարարության մեջ:

Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում կործանվել է 176 մարդ տեղափոխող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուղևորափոխադրող Բոինգ -737 ինքնաթիռը:

IRNA գործակալության տվյալներով ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել  են:

Իրանում ՀՀ դեսպանությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ հարցում են ուղարկել ԻԻՀ  արտաքին գործերի նախարարություն` ճշտելու, թե արդյոք ինքնաթիռում գտնվե՞լ են ՀՀ քաղաքացիներ:

Fars գործակալության տվյալներով ՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:

Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդել էր,  որ ինքնաթիռը իմամ  Խոմեյնիի անվան  օդանավակայանից ուղևորվում էր Կիև: Վթարի վայր է ուղարկվել 22 մեքենա  և շտապօգնության  երկու ավտոբուս:

Նմանատիպ Հոդվածներ

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր

Նատա Հարությունյան

Մայր և որդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Նատա Հարությունյան

ՃՏՊ Բաղրամյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին