31 C
Yerevan
5 Օգոստոսի, 2020
90102.4 By Google Analytics 04.08.2020
Գլխավոր » ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ, և մենք պետք է բարձրացնենք քաղաքացիների գիտակցությունը․ Նիկոլ Փաշինյան
Սոցիալական

ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ, և մենք պետք է բարձրացնենք քաղաքացիների գիտակցությունը․ Նիկոլ Փաշինյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Միայն երեկվա դրությամբ մեկ օրվա արդյունքներով` աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերը գերազանցել են 100,000-ը, և ընդհանուր դեպքերի թիվը գերազանցում է 12 միլիոնը», — կառավարության նիստի սկզբում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երկրները, որոնք  հայտարարել էին, որ հաղթահարել էին կորոնավիրուսի համաճարակը, վերադառնում են կրկին հակահամաճարակային կանոներին։ Հայաստանում ևս շարունակվում է համավարակի ծավալումը, և ես ցանկանում եմ կրկին ընդգծել մեր ռազմավարությունը՝ ապրել կորոնավիրուսի հետ այնպիսի կանոններով, որոնք մեզ թույլ կտան զրոյացնել  դեպքերի թիվը», — նկատեց նա:

Վարչապետն անդրադարձավ նաև պարետի նոր որոշմանը, ըստ որի առողջական որոշակի խնդիրներ ունեցող մարդիկ կարող են բացօթյա տարածքներում դիմակ չկրել։ Փաշինյանը նկատեց, որ երեկվանից խոսվում է, թե մարդիկ կարող են օգտվել սրանից և չկրել դիմակ, Ավինյանն էլ պարզաբանեց, որ մարդիկ պետք է ունենան համապատասխան փաստաթուղթ, որը տրված կլինի բժշկի կողմից, և ոստիկանությունն էլ արդեն տեղյակ է, թե որ դեպքերի համար է նախատեսված այդ որոշումը։

Փաշինյանը նշեց նաև. «Որոշ խմբակներ մեզ մեղադրում են դիմակ չկրելու համար տուգանելու համար։ Այո՛, մենք պետք է կարողանաք վարչական նույնիսկ ամենախիստ միջոցներով պահպանել հակահամաճարակային կանոնները և այս ճանապարհին շատ խիստ հետևողական ենք լինելու։ Անհրաժեշտության դեպքում ներդնելու ենք նաև նոր խստացումներ, և մեր նպատակը այս ճանապարհին ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ այնպես անելը, որ մեր այն քաղաքացիները, ովքեր դիմակ կրում են միայն չտուգանվելու համար, դիմակ կրեն նաև իրենց առողջության համար, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ, և մենք պետք է քաղաքացիների գիտակցությունը բարձրացնենք»,- եզրափակեց վարչապետը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանում ասում էին, թե 24 ժամում կլուծեն Ղարաբաղի հարցը, բայց միֆը փլուզվեց․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Նատա Հարությունյան

Հայաստանի կառավարությունը նախատեսում է ստեղծել նոր պարեկային ծառայություն․ Ն․ Փաշինյան

Սերինե

Վարչապետն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս (ուղիղ)

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին