9 C
Yerevan
28 Փետրվարի, 2020
Գլխավոր » ՀՀ ֆինանսների փոխնախարարը հանդիպել է ԵՄ պատվիրակության հետ
Քաղաքականություն

ՀՀ ֆինանսների փոխնախարարը հանդիպել է ԵՄ պատվիրակության հետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը  նախարարությունում հանդիպել է ԵՄ պատվիրակության հայաստանյան ներկայացուցչության անդամների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Փոխնախարար Կարեն Բրուտյանը հյուրերին ներկայացրել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը, դրանում նախանշվող 14 ուղղությունները:

«Մենք մի փաստաթղթում կարողացել ենք համախմբել բոլոր կարևոր փոփոխությունները, որոնք նախատեսում ենք իրականացնել: Մեզ համար կարևոր է դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ Հայաստանի հասարակության բարեկեցիկ կյանքն ապահովելու համար», -ասել է Կարեն Բրուտյանը:

Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին՝ երկար տարիների մեծ աջակցության համար, որոնք տվել են կոնկրետ արդյունքներ:

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսը իր հերթին ողջունել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության ընդունումը ու կարևորել, որ դրա արդյունքները զգալի լինեն հայ հասարակության համար: Պարոն Մարագոսը ընդգծել է Հայաստանի կառավարության հետ համագործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Նմանատիպ Հոդվածներ

Եվրամիությունը 230 մլն եվրո կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին

Diana Amirkhanyan

Կառավարությունը ԵՄ-ի հետ 3 համաձայնագիր հաստատեց՝ 65 մլն եվրո բյուջեով

Diana Amirkhanyan

Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել Է Բելառուսի դեմ զենքի բռնարգելքն ու պատժամիջոցները

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին