22 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
101049.6 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » ՀՀ ֆուտբոլի առաջնությունը հնարավոր է՝ վերսկսվի մայիսի 23-ից. «ՀԺ»
թերթերի տեսություն

ՀՀ ֆուտբոլի առաջնությունը հնարավոր է՝ վերսկսվի մայիսի 23-ից. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վանաձորի թիվ 1 Կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցված Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանի առաջնությունը հնարավոր է՝ վերսկսվի 2 շաբաթից՝ մայիսի 23-ից: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս ամսաթիվը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարբերակներից մեկն է: Սա վերջնական որոշում չէ, գործկոմը չի հաստատել, եւ դեռ պետք է քննարկվի:

Կախված կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքից՝ առաջնությունը կարող է վերսկսվել ավելի ուշ: Հնարավոր է նաեւ, որ մրցաշարի ձեւաչափի փոփոխություն լինի, կամ էլ այն ընդհանրապես չվերսկսվի: Որոշումը կայացվելու է ակումբների, ՀՀ պարետատան, ՈՒԵՖԱ-ի հետ քննարկումներից հետո: Հարցը նաեւ պետք է ուսումնասիրվի ֆեդերացիայի գործկոմի նիստում, որը նախատեսված է առաջիկա 10 օրվա ընթացքում:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

«Արարատ-Արմենիա»-«Լոռի» խաղն ավարտվեց ոչ-ոքի

Սերինե

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 19-ին

Ani Grigoryan

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում կլինի 5 փոխարինում, և կբացառվեն ձեռքսեղմումները

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին