5 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116726.4 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » ՀՅԴ-ն ու «Հայրենիք» կուսակցությունը պատրաստ են համագործակցել ՀՀԿ-ի հետ․ ՀՀԿ-ն կմասնակցի՞ հանրահավաքին
Քաղաքականություն

ՀՅԴ-ն ու «Հայրենիք» կուսակցությունը պատրաստ են համագործակցել ՀՀԿ-ի հետ․ ՀՀԿ-ն կմասնակցի՞ հանրահավաքին

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք են անցկացնելու։

NewArmenia.am-ը կապ հաստատեց ՀՅ Դաշնակցության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ՝ տեղեկանալու` արդյոք հանրահավաքի անցկացմանը մասնակցելու համար հրավեր ուղարկվել է ՀՀԿ-ին։ Ի պատասխան այս հարցի` Իշխան Սաղաթելյանը շեշտեց, որ որևէ այլ կուսակցության անհատապես հրավեր չեն տվել, իսկ հանրահավաքը բաց է, և ովքեր ցանկանում են, կարող են մասնակցել․ «Հանրահավաքը երեք քաղաքական ուժերի նախաձեռնությունն է, օրակարգի մասին հայտարարել ենք, և բոլոր այն մարդիկ, քաղաքական ուժերը, հասարակական գործիչները, ովքեր կիսում են այդ օրակարգը, կարող են մասնակցել»։

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ երեք քաղաքական ուժերի ղեկավարների հավաքի արդյունքում ստեղծված աշխատանքային խումբը ի սկզբանե  բաց է եղել բոլորի համար՝ որոշակի բացառություններով․ «Աշխատանքային խումբ ստեղծելու համար բաց ենք եղել բոլորի համար, բոլորին ենք հայտարարել, որ անհրաժեշտ է համախմբվել, հանրային դաշտում մշտապես բաց է եղել հավաքվելու միասին ճակատ ստեղծելու հարցը»,-ասաց նա։

Հարցին՝ եթե ՀՀԿ-ն ցանկանա միանալ ձեզ՝ դուք պատրա՞ստ եք ընդունել իրենց, Բաբայանը մեկ անգամ ևս շեշետեց, որ իրենք բաց են բոլոր ուժերի համար և քաղաքականությամբ զբաղվող, քաղաքականությունում հայտնի անհատների համար, բայց որոշ բացառություններով, սակայն չցանկացավ նշել, թե որ քաղաքական ուժերը կամ քաղաքականությամբ զբաղվող որ անհատներն են այդ բացառությունները։

NewArmenia.am-ը կապ հաստատեց նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ՝ տեղեկանալու ՀՀԿ-ի դիրքորոշման մասին, սակայն Արմեն Աշոտյանը նշեց, որ կուսակցությունում դեռ չեն քննարկել իրենց վերաբերմունքն ու որոշումը հանրահավաքի հետ կապված մասնակցել-չմասնակցելու հարցին․ «Ինչքան հնարավոր է, որ մասնակցենք, նույնքան հնարավոր է, որ չմասնակցենք»,-նշեց նա։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել ԲՀԿ-ի հետ՝ իրենց դիրքորոշումը ևս հրապարակելու համար։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Արսեն Բաբայանը 17 կուսակցության վարչապետի թեկնածուի անուն դեռևս չի նշում

Անի Գրիգորյան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը հայտնել է Իշխան Սաղաթելյանին ԱԱԾ հրավիրելու մասին

Նատա Հարությունյան

Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին․ Ի. Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմադիրների հայտարարությունը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին