27 C
Yerevan
11 Օգոստոսի, 2020
91292.8 By Google Analytics 10.08.2020
Գլխավոր » Հյուսիս-հարավ ճանապարհաշինարարական ծրագրի Աշտարակ-Թալին հատվածի համար նոր մրցույթ կհայտարարվի
Տնտեսություն և Բիզնես

Հյուսիս-հարավ ճանապարհաշինարարական ծրագրի Աշտարակ-Թալին հատվածի համար նոր մրցույթ կհայտարարվի

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հյուսիս-հարավ ճանապարհաշինարարական ծրագրի Տրանշ 2-ի՝  Աշտարակ-Թալին հատվածի վերակառուցման համար շուտով նոր մրցույթ կհայտարարվի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն՝ ընդգծելով, որ Հյուսիս-հարավ ճանապարհաշինարարական ծրագիրը ՀՀ կառավարության առաջնահերթ ուղղություններից է:

«Ինչպես գիտեք, Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հետ կապված որոշ իրավական գործընթացներ կան, որում ներգրավված ենք: Նախկին կապալառուի հետ մենք լուծել ենք պայմանագիրը և հիմա արբիտրաժային գործընթաց է իրականացվում: Չնայած դրան, մենք նախապատրաստական փուլում ենք և պատրաստվում ենք նոր մրցութային ծրագիր իրականացնել: Մենք վճռական ենք և ամեն ինչ պետք է անենք այնտեղ շինարարական աշխատանքները վերսկսելու համար»,-ասաց Քրիստինե Ղալեչյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ փոքր ձգձգումներ եղան միջազգային ընկերությունների փորձագետների Հայաստան այցելությունների հետ կապված: Այժմ այդ խնդիրը գրեթե լուծված է և կա հնարավորություն նոր խորհրդատուի, միջազգային փորձագետների օգնությամբ պատրաստվել մրցութային գործընթացի: Հաշվի առնելով այն, որ եվրոպական երկրներն ավելի ճկուն մեխանիզմներ են սահմանել և հանել են սահմանափակումները երկրից դուրս տեղաշարժի հետ կապված, ըստ նախարարի տեղակալի, պատրաստվում են դիմել պարետի գրասենյակ՝ թույլտվություն ստանալու փորձագիտական խմբի Հայաստան ժամանելու հետ կապված, իհարկե, պահպանելով անվտանգության կանոնները:

«Շուտով մեկնարկելու է մրցութային փաստաթղթերի մշակումը: Հույս ունեմ, որ շուտով կունենանք մեկնարկող շինարարություն այդ հատվածում: Այդ տարածքը երկու մասի ենք բաժանել, որ գործընթացն ավելի արագ և արդյունավետ իրականացնենք: Ամենաուշը մինչև տարեվերջ երկու հատվածի հետ կապված էլ կունենանք հայտարարած մրցույթ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ ծրագրի Թալին-Գյումրի հատվածի վերակառուցման աշխատանքներին, ապա Քրիստինե Ղալեչյանը նշեց, որ աշխատանքներն իրականացնող չինական ընկերությունը համավարակով պայմանավորված չկարողացավ գալ, սակայն հիմա աշխատում են կազմակերպության հետ աշխատողներին մոբիլիզանցնելու ուղղությամբ: Այժմ բանակցությունների փուլն է:  

Նմանատիպ Հոդվածներ

Բազմադրվագ հանցավոր սխեմաներ, 29 մեղադրյալ` «Հյուսիս-հարավ»-ի քրեական գործով

Սերինե

«Հյուսիս-հարավ»-ի տրանշ-3-ում եղանակային պայմանների բարելավման պես կվերսկսվեն աշխատանքները

Աշխեն

«Հյուսիս-հարավ»-ի ճանապարհահատվածում տեղադրվել է 52 ճանապարհային նշան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին