30 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Հնդկաստանը 18 տարվա ընթացքում առաջին անգամ հասել է առեւտրի պրոֆիցիտի
Աշխարհ

Հնդկաստանը 18 տարվա ընթացքում առաջին անգամ հասել է առեւտրի պրոֆիցիտի

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հնդկաստանը 18 տարվա ընթացքում առաջին անգամ դրական հաշվեմնացորդի Է հասել առեւտրի բնագավառում, որը հունիսին կազմել Է շուրջ 786 միլիոն դոլար: Հուլիսի 7-ին այդ մասին հայտնել Է Հնդկաստանի առեւտրի նախարարությունը:

Գերատեսչության գնահատումներով՝ հունիսին հավելուրդի Է հանգեցրել արտահանման կրճատման տեմպերի 12 տոկոսով դանդաղումը, մինչդեռ անցյալ ամսին ներմուծման մակադակը նվազել Է 49,տոկոսով: Արդյունքում հունիսին Հնդկաստանի ներմուծման ծավալը կազմել Է 21,1 միլիարդ դոլար, իսկ արտահանման ծավալը՝ 21,9 միլարդ դոլար: Վերջին անգամ Հնդկաստանն առեւտրի բնագավառում դրական հաշվեմնացորդ Է ունեցել 2002 թվականին՝ 10 միլիոն դոլար հավելուրդով: Արտահանման կրճատման տեմպերը դանդաղել են երկրում կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակումների փուլ առ փուլ վերացումից հետո Հնդկաստանի արդյունաբերության ճյուղերի նորմալ գործունեության վերադառնալու առնչությամբ: Դա թույլ Է տվել ավելացնել մի շարք ապրանքների, մանավորապես, երկաթի հանքաքարի եւ սննդամթերքի արտահանումը: Միեւնույն ժամանակ հունիսին Հնդկաստանը շարունակել Է կրճատել տրանսպորտային սարքավորանքի, քիմիկատների, պողպատի, կենցաղային Էլեկտրոնիկայի, բամբակի, գործվածքեղենի եւ թանկարժեք մետաղների ներմուծման կրճատումը: Հունիսին Հնդկաստանը նավթի ներմուծումը նախորդ ամսվա համեմատությամբ կրճատել Է 55 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Հնդկաստանում ինքնաթիռը վայրէջքից հետո բաժանվել է երկու մասի.առնվազն 14 մարդ զոհվել է

Նատա Հարությունյան

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 2 միլիոնը

Անի Գրիգորյան

Հնդկաստանը Չինաստանից պահանջում Է զորքերի լիակատար հետքաշում Լադաքից

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին