30 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Հնդկաստանին չի հաջողվել լարվածության թուլացման հասնել Չինաստանի հետ սահմանին Լադաքում
Աշխարհ

Հնդկաստանին չի հաջողվել լարվածության թուլացման հասնել Չինաստանի հետ սահմանին Լադաքում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հնդկաստանի ջանքերը Արեւելյան Լադաքում իրական վերահսկողության գծին (LAC) Չինաստանի հետ լարվածության ապաԷսկազացիայի ուղղությամբ մինչ օրս արդյունք չեն տվել: Հուլիսի 6-ին այդ մասին հաղորդել Է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներ:

Նրանց խոսքով՝ «չնայած զորքերի փուլ առ փուլ հետշաշման շուրջը ձեռք բերված համաձայնություններին՝ դրանք շարունակում են մնալ իրենց դիրքերում»:

«Դա Արեւելյան Լադաքում իրադրությունը դարձնում Է վտանգավոր եւ անկանխատեսելի,- նշել են աղբյուրները:-Ավելի ու ավելի ակնհայտ Է դառնում, որ Լադաքում Հնդկաստանի եւ Չինաստանի բանակային խմբավորումները, հավանական Է, իրենց նախկին տեղաբաշխումը պահպանեն մինչեւ ձմռան սկիզբը»:

Լադաքում իրադրությունը սրվել Է այն բանից հետո, երբ մայիսի 5-ին այնտեղ ընդարումներ տեղի ունեցան շուրջ 250 չինացի եւ հնդիկ զինվորների միջեւ: Երկուստեք տուժեց ավելի քան 100 մարդ: Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը Լադաքի Գալվան գետի շրջանում տեղի ունեցան նոր ընդհարումներ հնդիկ եւ չինացի զինվորականների միջեւ: Հնդկաստանի բանակային աղբյուրների տվյալներով՝ Հնդկաստանի առնվազն 20 զինծառայող զոհվեց, 76-ը վնասվածքներ ստացան:

Հնդկական կողմը նաեւ պնդում Է, որ ընդհարումների ժամանակ զոհվել եւ տուժել Է շուրջ 45 չինացի զինվոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Հնդկաստանում ինքնաթիռը վայրէջքից հետո բաժանվել է երկու մասի.առնվազն 14 մարդ զոհվել է

Նատա Հարությունյան

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 2 միլիոնը

Անի Գրիգորյան

Հնդկաստանը Չինաստանից պահանջում Է զորքերի լիակատար հետքաշում Լադաքից

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին