29 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83324.8 By Google Analytics 08.07.2020
Գլխավոր » Հնդկաստանում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսի գրեթե 20 հազար դեպք են հայտնաբերում
Աշխարհ

Հնդկաստանում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսի գրեթե 20 հազար դեպք են հայտնաբերում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հնդկաստանի բժշկական ծառայություններն արդեն երկրորդ օրն անընդմեջ ախտորոշում են COVID-19 կորոնավիրուսի գրեթե 20 հազար դեպք: Այդ մասին հունիսի 29-ին հայտնել Է The Guardian բրիտանական հրատարակությունը:

Այսպես, անցած օրվա ընթացքում Հնդկաստանում գրանցել են վարակման դեպքերի աճ 19 հազար 459-ով, իսկ նախընթաց համանման ժամանակաշրջանում՝ 19 հազար 906-ով:

Այսպիսով, երկրում հիվանդության դեպքերի թիվը գերազանցել Է 540 հազարը, իսկ Հնդկաստանը վիրուսի տարածման գծով աշխարհում չորրորդ տեղում Է հայտնվել ԱՄՆ-ից, Բրազիլիայից եւ Ռուսաստանից հետո: Մահվան ելքով դեպքերի թիվը վարակվածների շրջանում հասել Է 16 հազար 504-ի:

Մինչդեռ փորձագետները երկյուղում են, որ շուտով Հնդկաստանի հիվանդանոցները կարող են դժվարություններ ունենալ հիվանդների հոսքի պատճառով: The Guardian-ը գրում Է, որ մինչդեռ երկրի արեւմուտքում գտնվող Մահարաշտրայի նահանգը, որտեղ գրանցվել Է COVID-19-ի ամենաշատ դեպքերը, մեկուսացման մասնակի ռեժիմը երկարացրել Է մինչեւ հուլիսի վերջը:

Նոր կանոնների համաձայն, բնակիչները կարող են խանութներ ու զբոսայգիներ այցելել բնակության վայրից 2 կիլոմետր շառավղով, բայց իշխանությունները բնակչությանը կոչ են արել առանց հատուկ կարիքի դուրս չգալ տներից: Անցած շաբաթ նաեւ հաղորդվել Է, որ COVID-19-ի բռնկում Է տեղի ունեցել Հնդկաստանի հյուսիս-արեւելքի Ասամի նահանգում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Հնդկաստանը 18 տարվա ընթացքում առաջին անգամ հասել է առեւտրի պրոֆիցիտի

Սերինե

Հնդկաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով առաջ է անցել Ռուսաստանից

Սերինե

Հնդկաստանը եւ Չինաստանը կշարունակեն սահմանի վրա խաղաղությունը վերականգնելու շուրջ կոնսուլտացիաները

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին