Գլխավոր » Հոգով ընթացե՛ք․․․
Կարևոր

Հոգով ընթացե՛ք․․․

հետևեք մեզ նաև Telegram-ում

Բայց ասում եմ ձեզ. հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը: Եվ քանի որ սրանք միմյանց հակառակ են, մի՛ արեք այն, ինչ ուզում եք: Իսկ եթե հոգով եք առաջնորդվում, ապա օրենքի տակ չեք. որովհետև մարմնի գործերը հայտնի են. այսինքն՝ շնություն, պոռնկություն, պղծություն, վավաշոտություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանումներ, չար նախանձ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ և սրանց նման ուրիշ բաներ: Այժմ ասում եմ ձեզ, ինչպես որ առաջուց էլ ասում էի, թե նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծո արքայությունը չեն ժառանգելու: Իսկ հոգու պտուղն այս է՝ սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն. այսպիսի բաներին օրենք չկա: Իսկ նրանք, որ քրիստոսյաններ են, խաչն են հանում իրենց մարմինները՝ կրքերով և ցանկություններով հանդերձ: Եթե ապրում ենք հոգով, ըստ հոգու էլ ընթանանք: Եվ սնապարծ չլինենք՝ միմյանց գրգռելով և միմյանց նախանձելով: (Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 5.16-26)

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին