19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108220.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Հոլիվուդյան ֆիլմերի հայազգի պրոդյուսերի խոսքով` իր դեմ պատվերով «կարվող» գործ է. «Ժամանակ»
թերթերի տեսություն

Հոլիվուդյան ֆիլմերի հայազգի պրոդյուսերի խոսքով` իր դեմ պատվերով «կարվող» գործ է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Համաշխարհային ճանաչում ունեցող «Փախուստ բանտից», «Սառած հող», «Ֆրիլանսերներ», «Փլուզված քաղաքը» և հոլիվուդյան ևս 13 ֆիլմի պրոդյուսեր, հայազգի Ստեփան Մարտիրոսյանը, որը հունվարի 14-ին խարդախության մեղադրանքով առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվեց 7 տարվա անազատության և ներկայումս գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում, պնդում է, որ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Արզուման Հարությունյանի պատվերով իր դեմ նոր գործ է «կարվում», իսկ եղած գործերով էլ արդյունավետ քննություն չի իրականացվում։

Քննությանն էլ խոչընդոտում է Արզուման Հարությունյանի եղբոր՝ ՍԴ և ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը, որը ներկայումս դատախազ է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին