9 C
Yerevan
28 Փետրվարի, 2020
Գլխավոր » Հողը կռվախնձոր է դարձել ազգականների ու Հերմինե Նաղդալյանի ընտանիքի միջև. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Հողը կռվախնձոր է դարձել ազգականների ու Հերմինե Նաղդալյանի ընտանիքի միջև. «Հրապարակ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հրապարակը» գրում է.

Շաքի համայնքի տարածքում գտնվող մի քանի  հեկտար հողը կռվախնձոր է դարձել ազգականների ու ԱԺ նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքի միջև:

Նաղդալյանի ամուսինը` Դավիթ Բեգլարյանը, 90-ականներին 1146 հա հող է գնել Շաքիի բնակիչներ` հայր և որդի Գալստյաններից, որի վրա ներկայում ընտանիքին պատկանող «Սիսիան-ՇԻԿ» ՓԲԸ-ն հանքարդունաբերությամբ է զբաղված: Վաճառվել է նաև Սլավիկ Գալստյանի հողակտորը: Գալստյանը, ինչպես ինքն է վստահեցնում, տեղյակ չի եղել, որ հայրն ու եղբայրը վաճառել են իր հողը, ու այս մասին իմացել է տարիներ հետո:

«Դիմել եմ կադաստր ու ստացել եմ փաստաթուղթ, կադաստրի վկայական անցյալ տարվա հունիսի 6-ի  ամսաթվով, որտեղ գրված է, որ այդ 1146 հեկտարն իմն է», — պատմում է  Սլավիկ Գալստյանը:  Նա մտադիր չէ հանձնվել:

Շաքիի հանքի նախկին տնօրեն, ներկայում ձեռնարկության հաշվապահ Լաուրա Ալեքսանյանը պնդում է, որ կադաստրի թերությունն է եղել այն, որ հանքի քարտեզը չի փոխվել: «Սիսիան-ՇԻԿ» ՓԲԸ նախկին տնօրեն Արմեն Անդրեասյանը վստահեցնում է, որ ինքն է իրականացրել գործարքը: «Առքուվաճառքի պայմանագիրը կա, կադաստրի վկայական, բացի դա, ձեռքով գրված թուղթ կա, որը մինչև հիմա պահպանվում է, որ մենք դրա դիմաց իրենց ինչքան փող ենք տվել, հայր ու տղա ստորագրել են այն», — ասաց նա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին