3 C
Yerevan
29 Փետրվարի, 2020
Գլխավոր » Հոնկոնգը 143 մլն դոլար Է տրամադրել մայրցամաքային Չինաստանին կոկոնավիրուսի դեմ պայքարելու համար
Աշխարհ

Հոնկոնգը 143 մլն դոլար Է տրամադրել մայրցամաքային Չինաստանին կոկոնավիրուսի դեմ պայքարելու համար

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հոնկոնգի հասարակայնությունը մայրցամաքային Չինաստանին 1 մլրդ յուանի (ավելի քան 143 մլն դոլար) չափով ֆինանսական օգնություն Է տրամադրել COVID-2019 վիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին փետրվարի 12-ին հայտնել Է China Daily թերթը:

Նրա տվյալներով՝ այդ գումարի մոտավորապես 13 տոկոսը ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջանի բնակիչները փոխանցել են Հոնկոնգում երկրի կենտրոնական կառավարության վարչության միջոցով: Դրամական միջոցների համապատասխան մասը վերաուղարկվելու Է Չինաստանի Կարմիր խաչին, որը պետք Է դրանք բաշխի կարիքավոր տարածաշրջաննների միջեւ:

Հոնկոնգի այն կազմակերպությունների թվում, որոնք խոշոր միջոցներ են տրամադրել կոկոնավիրուսի դեմ պայքարելու համար, Լի Կաշինի հիմնադրամն Է եւ անշարժ գույքի ոլորտում Shimao Property խոշոր ընկերությունը: Նրանց հետ համերաշխություն են դրսեւորել Հոնկոնգի բազմաթիվ մարզական ու հասարակական միավորումներ: Պաշտոնական վիճակագրության համաձայն, կորոնավիրուսով վարակվածների թիվը հատուկ վարչական շրջանում հասել Է 49-ի, նրանցից մեկը մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին