36 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91049.6 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Հոնկոնգի խորհրդարանի ընտրությունները մեկ տարով հետաձգել են կորոնավիրուսի պատճառով
Աշխարհ

Հոնկոնգի խորհրդարանի ընտրությունները մեկ տարով հետաձգել են կորոնավիրուսի պատճառով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հոնկոնգի Օրենսդիր ժողովի՝ ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջանի միապալատ խորհրդարանի, ընտրությունները մեկ տարով հետաձգվելու են կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով: Այդ մասին հուլիսի 31-ին հաղորդել Է BBC News-ը՝ վկայակոչելով Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմին: Քերի Լեմն ընդունել Է, որ դա «ամենադժվարին որոշումն Է», որն ինքն ընդունել Է վերջին յոթ ամսվա ընթացքում, այսինքն՝ կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր: Բացի այդ, Քերի Լեմը հայտնել Է, որ իր որոշումը պաշտպանվել Է Պեկինում, նշում Է South China Morning Post-ը:

Սակայն այդ որոշումը քննադատել են Հոնկոնգի ընդդիմադիր քաղաքական գործիչները, որոնք հայտարարել են, թե տեղական իշխանությունները համավարակն օգտագործում են որպես պատրվակ, որպեսզի ժողովրդին խանգարեն իր կամքն արտահայտել քվեարկության ժամանակ: ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի հուլիսի 31-ի տվյալներով՝ Հոնկոնգում համավարակի սկզբից ի վեր գրանցվել Է կորոնավիրուսի 3151 դեպք, 25 մարդ մահացել Է: Հուլիսին ավելի վաղ Հոնկոնգում խստացվել են սահսմանափակիչ միջոցառումները COVID-19-ի հետ կապված իրադրության վատթարացման պատճառով, մասնավորապես, բոլոր բնակիչներին պարտադրել են տնից դուրս դիմակ կրել:

«Մենք գտնվում ենք կորոնավիրուսի խոշորամասշտաբ բռնկման եզրին, որը կարող Է հանգեցնել մեր հիվանդանոցային համակարգի անկման եւ կյանքեր արժենալ, հատկապես տարեց մարդկանց»,-հուլիսի 29-ին հայտարարել Է Քերի Լեմը: Հուլիսին Հոնկոնգում արձանագրվել Է COVID-19-ի ներքին փոխանցման դադարեցում, սակայն վերջին ժամանակներս վիրուսը վերստին սկսել Է տարածվել քաղաքում: Հուլիսի սկզբից ի վեր այստեղ ախտորոշվել Է վարակման արդեն հազար դեպք, ինչը կազմում Է Հոնկոնգում այս տարվա հունվարին համավարակի սկսվելուց ի վեր գրանցված բոլոր դեպքերի ավելի քան 40 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Ակնհայտորեն որոշ ընտրողների կամարտահայտումը չի եղել ազատ, վերահսկվել է․ «Ականատես» դիտորդական առաքելությունը՝ Արցախի ընտրությունների վերաբերյալ

Աշխեն

Արցախում կրկին արձանագրվել է Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկությունը նկարելու դեպք (տեսանյութ)

Աշխեն

Վաղ առավոտից նկատելի է ընտրողների ակտիվությունը. տեղամասային հանձնաժողովի նախագահ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին